Ներքին 2 տարի առաջ - 18:37 18-02-2024

Երևանում վնասազերծել են ոստիկանների կողմից «անորսալի» անունը ստացած բնակարանային գողին․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին և 3-րդ գումարտակների պարեկները փետրվարի 16-ին տաք հետքերով բռնել ու վնասազերծել են Երևանում հայտնի բնակարանային գողություններ կատարող, ոստիկանների կողմից «անորսալի» անունը ստացած կասկածյալ բնակարանային գողին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 05։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին և 3-րդ գումարտակների պարեկները Նազարբեկյան թաղամասի թիվ 31 շենքի մոտ գտնվող ավտոտնակին հարակից փակ տարածքում նկատում են մի քաղաքացու։

Պարեկները, ովքեր աշխատանքի մեկնելիս են լինում, շրջափակում են տարածքը ու կարողանում են բռնել այդ քաղաքացուն, ինչից հետո գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով նրան տեղափոխում են ոստիկանության Մաշտոցի բաժին։

Պարզվում է, որ նա երկար ժամանակ որոնվում էր Երևան քաղաքի ոստիկանության մի քանի բաժինների կողմից բնակարանային գողություններ կատարելու կասկածանքով։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարեկների կողմից գողության վայրում բռնված տղամարդը Երևանի բնակիչ 41-ամյա Սևակ Կ․-ն է։

Պարզվել նաև, որ նա գողություն էր կատարել ավտոտնակից և այնտեղից հափշտակած իրերով երբ փորձել է դուրս գալ, վնասազերծվել է պարեկների կողմից։ Նրան և ավտոտնակից գողացված իրերը նույնպես ներկայացվել են քննչական բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով կան կասկածներ, որ նա բնակարանային գողություններ է կատարել Երևանի տարբեր վարչական շրջաններում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են