Մամուլ 2 տարի առաջ - 08:10 17-02-2024

Արցախ վերադառնալու գործընթաց կա՞․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Արցախցիների շրջանում լուրեր են պտտվում, թե վերջին շաբաթներին տասնյակ արցախցիներ դիմում են Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակ` հաշվառման կանգնելու, որպեսզի վերադառնան Արցախ։ Մինչդեռ Արցախի պաշտոնատար շրջանակներից տեղեկացանք, որ նման գործընթաց պետական մակարդակով չի ձեռնարկվել, չբացառեցին՝ գուցե ՀՀ իշխանություններն Ալիեւի հետ գաղտնի պայմանավորվածության շրջանակներում որոշել են մի քանի հարյուր կամ մի քանի հազար մարդ հետ վերադարձնել եւ այդպիսով թե՛ Ալիեւին պարզերես անել աշխարհի առջեւ, թե՛ Փաշինյանին ազատել փախստականների կարիքները հոգալու բեռից, քանի որ նման հեռանկարի դեպքում ՀՀ իշխանությունները կարող են հրաժարվել արցախցի փախստականներին օժանդակելուց՝ ասելով, որ շատերը վերադարձել եւ անվտանգ ապրում են Արցախում։

Արցախի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Դավիթ Գալստյանը մեզ հետ զրույցում եւս հերքեց վերադարձի հետ կապված որեւէ գործընթացի առկայության փաստը․ «Անընդունելի է դա, եթե ինչ-որ մեկն անընդունելի պայմաններով մարդկանց հավաքագրում է ու փորձում ինչ-ինչ ճանապարհներով վերադարձնել Արցախ, բայց անհասկանալի է՝ նրանց ֆիզիկական անվտանգությունը ոնց են ապահովելու, ուր են վերադառնալու, ինչ կարգավիճակով, ապա դա արկածախնդրություն է»։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
07:38 Հարցը «տեղում դոփում է». ինչ է քարտեզով առաջ գնում Փաշինյանը․ «Հրապարակ»