Ներքին 2 տարի առաջ - 17:30 16-02-2024

Կամարիս գյուղի բոլոր խոզերը սատկել են. ֆերմերները վստահ են` աֆրիկյան ժանտախտ է․ armeniasputnik.am

ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Կամարիս գյուղի ֆերմերներն ահազանգում են, որ իրենց խոզերը վարակվել են աֆրիկյան ժանտախտով և սատկում են, իսկ պատկան մարմինները համապատասխան գործողություն չեն ձեռնարկում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ֆերմեր Արարատ Դանիելյանը։

Նշենք, որ համացանցում ֆերմերները մեծ աղմուկ են բարձրացրել, սատկած տասնյակ խոզերի տեսանյութեր հրապարակել։ Նրանք մեղադրում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, ՀՀ վարչապետի աշխատակազմին՝ իրենց ահազանգներին չարձագանքելու համար։

«Միանշանակ աֆրիկյան ժանտախտով են վարակվել։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից եկել են, արձանագրել են այդ ամենը, հիմա էլ տեսնում են, թե ինչպես ենք տանում կենդանիներին թաղելու։ ՍԱՏՄ–ից ասել են, որ իրավունք չունեք վաճառելու։ 10 բժիշկ ենք բերել, որը փորը բացում է՝ ասում է, որ աֆրիկյան ժանտախտ է։ Հիմա եթե պետությունը այդ բժիշկներին չի վստահում, իրենց ոնց է որպես անասնաբուժ աշխատանքի վերցրել։ Չնայած, որ ախտանշաններն առկա են, ՍԱՏՄ–ից հիվանդությունը չեն հաստատում։ Ասում են՝ դա չի, որ 75 տոկոսով վնասը չփոխհատուցեն»,–ասաց Դանիելյանը։
Նրա խոսքով` իր խոզերից 137–ն արդեն սատկել են։ Փոխհատուցում չի ուզում, ասում է թող պետությունն իրենց վարկերը տա։ 9 մլն դրամ վարկ է վերցրել ֆերմերությամբ զբաղվելու համար։
Նրա խոսքով` իրեն ծանոթ ֆերմերներից մեկը զրկվել է 600, մյուսը` 400, մյուսը՝ 100 գլուխ խոզից։
«Գյուղում էլ խոզ չի մնացել, բոլորը սատկել են»,–ասաց նա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում