Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 11:40 16-02-2024

Adjarabet-ը շահածս iPhone-ը չտվեց, ասաց՝ տեխնիկական խնդիր է եղել. ահազանգ

Oragir.News-ը վերջին օրերին բազմաթիվ բողոքներ է ստանում Հայաստանում գործող բուքմեյքերական կազմակերպությունների վերաբերյալ:

Քաղաքացիները դժգոհություններից մեկը վերաբերում է բուքմեյքերականների կողմից իրենց շահումը չտրամադրելուն:

«Պարտվելու դեպքում բնականաբար գումարը չեն վերադարձնում, իսկ ահա շահումի ժամանակ ասում են՝ ծրագրային խնդիր է եղել, չեք շահել: Ավելի պարզ ասած՝ «քցում» են մարդկանց»,- ասաց մեր զրուցակիցը:

Նա նաև լուսանկարներ է տրամադրել, որտեղ երևում է, որ ինքը շահել է, սակայն այս դեպքում «Adjarabet» ընկերությունը հրաժարվել է շահումը տրամադրել:



«Նախորդ տարի Adjarabet-ով iPhone 13 էի շահել, էկրանին հստակ գրվեց՝ «Շնորհավորում ենք, դու շահել ես երաշխավորված iPhone 13», բայց այդ շահումս այդպես էլ չտվեցին:



Իրենց էջին գրեցի, պատասխանեցին, որ տեխնիկական խնդրի պատճառով գրանցած շահումը չի կարող տրամադրվել: Ինչի մասին, որ ես հիմա խոսում եմ, բոլորը փաստերով կան՝ սքրիններով:



Ուզում եմ հասկանալ, ո՞նց է լինում, որ տեխնիկական խնդիրները միշտ իրենց օգտին են լինում: Նույն տրամաբանությամբ էլ ես կարող եմ խաղալ, պարտվել, ասել՝ գիտեք, տեխնիկական խնդիր է եղել, շփոթվել ուրիշ խաղ եմ խաղացել, փողս հետ նստեցրեք հաշվիս: Կանե՞ն, իհարկե ոչ: Ընդամենը մի բան կասեմ, որ օրինական և ոչ օրինական ձևերով մարդկանց թալանում են»,- ասաց մեր զրուցակիցը:

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
23:35 Հայաստանյան ընդդիմադիր ուժերը հավաքվել են մեկ սեղանի շուրջ․ հանրությանը կներկայացնեն ընդհանուր դիրքորոշում
23:13 Անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆ
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը
23:42 Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասին
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը