Ուղիղ եթեր
Պատմության դասագրքի քննադատության պատճառով կրճատված մասնագետը մասնակցելու է մրցույթին
copy image url

Պատմության դասագրքի քննադատության պատճառով կրճատված մասնագետը մասնակցելու է մրցույթին

Ներքին 1 տարի առաջ - 12:30 15-02-2024
«Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն»-ում կրճատումները մարտի 27-ի փոխարեն տեղի են ունենալու մինչև ապրիլի 15-ը»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց պատմական գիտությունների թեկնածու Արման Մալոյանը, որը տարեսկզբին ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենից ծանուցում էր ստացել, որ իր ղեկավարած բաժինը լուծարվելու է։

Նշենք, որ ԿԶՆԱԿ-ում Մալոյանի ղեկավարած բաժինը լուծարելու որոշումը կայացվել է այն բանից հետո, եր վերջինս 2023թվականի հոկտեմբերից սկսեց բարձրաձայնել 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքում առկա կոպիտ սխալների մասին։ Ինքը՝ Մալոյանը,մեզ հետ զրույցում ևս նշեց այս փաստը։

«Այս ամենը հետևեց դասագրքի վերաբերյալ իմ կողմից բարձրացրած աղմուկին, մասնագիտական դիտարկումներին, բայց ես դրանով ընդամենը ցանկացել եմ օգտակար լինել ուսուցիչներին, որոնք աշխատում են այս սխալաշատ դասագրքով։ Ի դեպ, ուսուցիչների մեծ մասը նոր դասագրքերը կամ հանձնել է գրադարաններին, կամ էլ դեռ աշակերտների մոտ են, բայց ուսուցիչները շարունակում են այլ նյութերով, հին դասագրքերով աշխատել, քանի որ նոր դասագրքով հնարավոր չէ աշխատել, էջ չկա, որ վրիպակ, մասնագիտական սխալ և այլն չլինի, այդ թվում՝ քարտեզների հետ կապված»,- ասաց Արման Մալոյանը։

Նրա խոսքով՝ վերջերս հանդիպել են ԿԳՄՍ փոխնախարարի հետ, նշել ծանուցումների վերաբերյալ խնդիրների մասին, որին հաջորդելէ ԿԶՆԱԿ-ի տնօրենի կողմից աշխատակիցներին նոր ծանուցումներ ուղարկելու գործընթացը․

«Օրեր առաջ նոր ծանուցումներ ենք ստացել, որ նախատեսվում են կրճատումներ և կարող է լուծվել մեզ հետ կնքված աշխատանքային պայմանագիրը ապրիլի 15-ին։

Այսինքն՝ նախատեսվում են ներքին փոփոխություններ, երևի թե հարցազրույց-մրցույթի ձևով։ Այդ մասին դեռ նոր բան չկա, ինչպես նաև այդ հաստիքների պաշտոնային նկարագրություններն էլ չկան, բայց փաստն այն է, որ արդեն աշխատակիցների մեծամասնությունը ստացել են այդ ծանուցումները և սպասում ենք ընթացքին։
Նոր ծանուցման մեջ նաև նշված է, որ մենք աշխատաժամանակի 10 տոկոսի չափով իրավունք ունենք բացակայել աշխատավայրից՝ նախօրոք ներկայացված գրաֆիկի համաձայն, որպեսզի նոր աշխատանք փնտրենք»։

Մալոյանը նշեց, որ թափուր հաստիքներ համալրելու նպատակով առաջիկայում մրցույթ է հայտարարվելու․

«Մրցույթին ով անցավ ,նոր պայմանագիր կկնքվի ապրիլի 15-ից հետո։ Մոտավորապես 72 հաստիքից 55 հաստիք է մնալու նոր կառույցում։ Նոր հաստիքացուցակի հրապարակումից հետո պարզվեց, որ նախկին «Վերապատրաստման ծրագրերի մշակման և վերապատրաստումների արդյունավետության գանահատման» բաժինը, որը ես եմ գլխավորում, դրա փոխարեն ստեղծվող բաժինը կոչվում է «Ուսուցիչների մասնագիտական զարգացման բաժին», իսկ ուսուցիչների մասնագիտական զարգացումն առաջին հերթին կատարվում է վերապատրաստումների միջոցով և ապա ինքնակրթությմաբ և լրացուցիչ ոչ ֆորմալ կրթությմաբ։ Այսինքն՝ համարյա թե բաժնում բան չի փոխվել, մի քիչ գործառույթներն են ավելացել»

Ճշտող հարցին՝ մասնակցելո՞ւ է նոր մրցույթին, Արման Մալոյանը դրական պատասխան տվեց․

«Անպայման։ Ես մինչև վերջ պայքարելու եմ և մասնակցելու եմ մրցույթին։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
17:25 Սա ՀՀ իրավական պատմության մեջ նմանատիպ գործով 1-ին հաղթանակն է. փաստաբանը՝ Սոնա Աղեկյանի գործով վճռի մասին
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն