Ներքին 2 տարի առաջ - 12:11 14-02-2024

Հայաստան-Ադրբեջան փոխանցումների մասին ԿԲ-ն տեղեկատվություն չունի

Տևական ժամանակ է ինչ սոցիալական ցանցերում գովազդվում է տարադրամի փոխանակման հավելված, որը կոնկրետ ներկայացնում է հայկական դրամի և ադրբեջանական մանաթի փոխարժեքները։



Oragir.News-ը գրավոր հարցում է ուղարկել Կենտրոնական բանկ, խնդրել պատասխանել հետևյալ հարցերին՝
«2023 թվականին ՀՀ-ից Ադրբեջան և հակառակ ուղղությամբ որքա՞ն գումար է փոխանցվել՝ առանձին-առանձին։ Փոխանցում կատարողները ֆիզիակակա՞ն անձինք են, թե՞ կան նաև իրավաբանական անձինք։ Խնդրում ենք տրամադրել նաև 2018-2022 թթ․ վիճակագրությունը»։

Կենտրոնական բանկից մեր հարցման ի պատասխան նշել են, որ նման տեղեկատվության չեն տիրապետում․

«Ի պատասխան Ձեր հարցման, հայտնում ենք, որ ՀՀ կենտրոնական բանկը հրապարակում է ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված և ՀՀ–ից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր իրականացված փոխանցումների վիճակագրությունը՝ ըստ 50 հիմնական երկրների, որտեղից ստացվող և այնտեղ փոխանցվող դրամական միջոցները որոշակի էական ծավալ են կազմում
Նշենք, որ ապագայում հրապարակվող վիճակագրական ցուցանիշների ցանկը վերանայելու ժամանակ տվյալ երկրից փոխանցումների մասին տեղեկություն ներառելու Ձեր նկատառումը հաշվի կառնվի»։

Oragir.News-ը կապ հաստատեց ԿԲ ռազմավարության և կառավարման դեպարտամենտի տնօրեն Վահագն Գրիգորյանի հետ՝ պարզելու, թե ինչո՞ւ հարցին հստակ պատասխան չեն տվել։ ԿԲ պաշտոնյան այսպես պատասխանեց․

«Խնդիրը այլ է։ Մենք այդ տեղեկատվությունը պետք է ունենանք, որ ձեզ տրամադրենք։ Այդ տեղեկատվությունը 50 խոշոր երկրների մասով ենք իրականացրել, մյուս երկրների տվյալներին չենք հետևում»։

Ճշտող հարցին՝ ԿԲ-ն չունի՞ համապատասխան գործիքակազմ, որ առանձին հարցումների դեպքում ստուգի և տվյալները տրամադրի, Գրիգորյանը պատասխանեց․

«Վիճակագրության սկզբունքները, ընդհուպ մինչև ՄԱԿ-ի վիճակագրության սկզբունքներն ասում են, որ նման վիճակագրությունները, քանի որ դա վիճակագրություն է, ոչ թե ԿԲ-ի մասին տեղեկատվություն, պետք է լինի բոլոր յուզերների համար հասանելի միաժամանակ, մենք պետք է ինչ-որ սկզբունքներով անենք, այդ թվերը պետք է հավաքենք հետո ստուգենք, որոշ ժամանակ անցնի, մենք վստահ լինենք, որ այդ թվերը ճիշտ են․․․ Մեր վիճակագրական գործընթացը դա է։ Ունենայինք, խնդիր չկա, կտրամադրեինք, պահելու բան չէ։ Նախկինում մենք 8 երկրի տվյալներն էինք հրապարակում, վերանայեցինք և հիմա 50 երկրի տվյալներն ենք տրամադրում։

Մենք կմտածենք, որպեսզի հետագայում անպայման հրապարակենք նաև այդ երկրի տվյալները, բայց հենց հիմա չենք կարող, քանի որ վիճակագրության վերաբերյալ տեղեկատվություն չունենք»։



Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից