Հարցում Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:30 13-02-2024

Ադրբեջանին Սյունիքով միջանցք չպետք է տալ, նույնիսկ եթե վերահսկելու է ՌԴ-ն․ հարցում

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստի 9-րդ կետում նշված է կոմունիկացիաները բացելու մասին, ինչպես նաև Սյունիքով ճանապարհը բացելու մասին, ինչը արդեն մի քանի տարի է՝ ադրբեջանական կողմը շահարկում է։ Նրանք նաև նշում են, որ Զանգեզուրի միջանցը պետք է հսկվի Ռուսաստանի կողմից, ինչի մասին խոսում Է նաև ՌԴ-ն՝ ասելով, որ իրենք ստանձնել են այդ պարտավորությունները։

Եվ հիմա Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ այսպես կոչված խաղաղության պայմանագիրը չկնքվի, քանի դեռ չեն հասել իրենց նպատակին՝ Զանգեզուրի միջանցքին։

Oragir.News-ը շրջեց մայրաքաղաքի փողոցներով՝ անցորդներից հետաքրքրվելով՝ ինչ են կարծում ՝ Հայաստանը պե՞տք է Սյունիքով միջանցք տա Ադրբեջանին, որը վերահսկելու են ռուսները։

«Եթե ռուսներն էլ վերահսկեն, էլի կասկածելի է, ոչ մի դեպքում չպետք է միջանցք տալ»,- ասաց մի տղամարդ։

Անցորդներից մեկն էլ պատասխանեց՝ ասելով, որ դա Հայաստանի տարածքն է, և մեր հողով ադրբեջանցիներ չպետք է անցնեն։

Առավել մասնամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ