Ներքին 2 տարի առաջ - 13:55 13-02-2024

ՊՆ-ն պետք է պարզի, թե ինչի հետևանքով տեղի ունեցավ այս սադրանքը․ Արմեն Խաչատրյան

Սահմանային միջադեպերը եղել են և լինելու են, պարզապես պետք է այն նվազագույնի հասցնել, որի համար պետք է մի շարք միջոցառումներ անցկացնել։

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազորւյցում ասաց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ այդ գործողություններն արվում են և՛ քաղաքական, և՛ իրավական, և՛ ռազմական դաշտում։

«Սա սադրանք էր, ծառայողական քննություն կանցկացվի ՊՆ-ում, պարզելու՝ ինչպես առաջացավ այդ փոխհրաձգությունը»,- հավելեց ՔՊ-ական պատգամավորը։

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի կարծիքով՝ եթե խաղաղության պայմանագիր կամ չհարձակվելու համաձայնագիր լինի, նման սադրանքները կհասցվեն նվազագույնի։

Նա նաև ասաց, որ ինչ էլ լինի մեր ԶՈՒ-ն պետք է պատրաստ լինի ցանկացած սադրանքի։

Հիշեցնենք, որ ՊՆ-ի հաղորդմմաբ՝ փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
19:20 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը