Ներքին 2 տարի առաջ - 12:25 13-02-2024

Մեր հիմնական նպատակը լինելու է տասը տարի հետո ամբողջապես «կանաչ» տրանսպորտ ունենալը. Ավինյան

Մենք այս տարի երկու հիմնական ձեռքբերում ունենք անելու՝ 8,5 մետրանոց 200 ավտոբուսներն ու հետագայում 18 մետրանոց 250 էլեկտրական ավտոբուսները։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 13-ին, Երևանի ավագանու նիստում Երեւանում տրանսպորտի թանկացման վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ այս մասով բանակցություններ են ընթանում ՀՀ կառավարության ու միջազգային ֆինանսական գործընկերների հետ։

«Այս փուլում այս տարի մենք իրականացնելու ենք 8,5 մետրանոց 200 ավտոբուսների գնումը և ունենալու ենք նոր ավտոբուսային գծեր։ Դրանից հետո միայն անցնելու ենք 250 հատ 18 մետրանոցների գնմանը։ Բայց ուզում եմ հատուկ շեշտել, որ չնայած էլեկտրական ավտոբուսների ծախսն անգամներով պակաս է գազից, դիզելից կամ բենզինից, այնուամենայնիվ հենց էլեկտրական ավտոբուսներն իրենց նախնական գնով էականորեն ավելի թանկ են, քան վառելիքի այլ տեսակով ավտոբուսները», - նշեց Ավինյանը։

Նա մանրամասնեց, որ գնի տեսանկյունից նայելու դեպքում տասը տարվա ամորտիզացիայի տրամաբանությունն էլեկտրական ավտոբուսների դեպքում բերելու է մոտավոր նույն գնին, ինչ գազով ավտոբուսը, սակայն բնապահպանական տեսանկյունից հիմնական նպատակը լինելու է ամբողջ շարժակազմն էլեկտրականով փոխելը։

«Մեր հիմնական նպատակը լինելու է տասը տարի հետո ամբողջապես «կանաչ» տրանսպորտ ունենալը», - շեշտեց քաղաքապետը։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»