Մամուլ 2 տարի առաջ - 08:07 10-02-2024

Իշխանությունը «Այո»-ի շտաբը ձևավորելու գործընթաց է սկսել. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Իշխանությունը սահմանադրական հանրաքվեի, ավելի կոնկրետ՝ «Այո»-ի շտաբը ձեւավորելու գործընթաց է սկսել եւ դաշնակիցների փնտրտուքի մեջ է: Արդեն իսկ պարզ է, որ «Ոչ»-ի ճակատը բավականին ազդեցիկ է լինելու, եւ այս հարցում միմյանց հետ համագործակցելու են անգամ իրար թշնամի ընդդիմադիրները։ Արդեն սկսվել են բանակցություններ: Մեզ պատմեցին, որ ՊԲ նախկին հրամանատար, ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը կարող է հայտնվել «Այո»-ի ճամբարում, գոնե նրա թիմակիցներն այդպես են ասում:

Արդեն մոտավորապես հայտնի է նաեւ, թե ինչ մանիպուլյատիվ լոզունգ են ընտրելու «Այո»-ականները, որ պատերազմից վախեցող հանրությունը հավանություն տա իրենց ծրագրին․ «Ով դեմ է Սահմանադրությունը փոխելուն, կողմ է պատերազմին»։ Ի դեպ, օրերս հրապարակվեց Սամվել Բաբայանի ընդարձակ հոդվածը, որտեղ արցախյան խնդրում արձանագրված ճակատագրական իրադարձությունների համար մեղադրանքներ է ուղղում թե՛ միջազգային հանրությանը, որն Ադրբեջանի ագրեսիվ վարքը զսպող քայլեր չարեց, թե՛ ՌԴ-ին, որը, մասնավորաբար, չկանխեց 2023 թվականի աշնանային իրադարձությունների հետեւանքով Արցախի հայաթափումը, բայց ոչ մի խոսք չի ասում կոնկրետ Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ական իշխանության հասցեին»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
07:38 Հարցը «տեղում դոփում է». ինչ է քարտեզով առաջ գնում Փաշինյանը․ «Հրապարակ»