Մամուլ 1 տարի առաջ - 08:27 15-10-2024

ՔՊ-ին աշխատանքային խումբ ձևավորելու առաջարկ կարվի․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Ընդդիմությունը մտադիր է հանդես գալ ԱԺ ընտրական բարեփոխումների աշխատանքային խումբ ձեւավորելու առաջարկով՝ երեկ մեզ հայտնեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Հոկտեմբերի 16-ին՝ վաղը, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովն աշխատանքային քննարկում է հրավիրել՝ ԸՕ-ի եւ հարակից օրենքներում փոփոխությունների նախագծի շուրջ, եւ հենց այդ քննարկմանն էլ Մինասյանը ներկայացնելու է առաջարկը՝ ակնկալելով, որ այդկերպ հանգամանալից կքննարկեն փոփոխություններն ու դրանց անհրաժեշտությունը։

Հիշեցնենք, որ իշխանությունն ընտրություններից առաջ Ընտրական օրենսգիրքը փոխելու նախագիծ է ներկայացրել, որոնցով փորձելու է օրենսդրությունն էլ ավելի հարմարեցնել իշխող ուժին եւ ապահովագրել իր վերարտադրությունը։ Մինասյանն ասել է, որ ընդդիմությունն այժմ ուսումնասիրում է նախագիծը, առաջիկայում կարծիք կհայտնեն այդ մասին։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում