Ներքին 2 տարի առաջ - 18:43 09-02-2024

Իշխանությունը վերահաստատելուց անմիջապես հետո Իլհամը մեկնարկ է տվել իր որդու՝ որպես ժառանգի, լեգիտիմացման գործընթացին

«Ռազմինֆո» կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է․

««Վերընտրվելուց» ընդամենը 2 օր անց Իլհամ Ալիևն իր որդու հետ մասնակցել է Ադրբեջանի ստացած թուրքական արտադրության «Աքինջի» հեռահար հարվածային անօդաչուների ցուցադրությանը։

Ի՞նչ է սա նշանակում։

Նախ, կարող ենք ասել, որ Ադրբեջանում պաշտոնապես մեկնարկել է «Ժառանգ» օպերացիան. այն է, իր իշխանությունը վերահաստատելուց անմիջապես հետո Իլհամը մեկնարկ է տվել իր որդու՝ որպես ժառանգի, լեգիտիմացման գործընթացի։

Երկրորդը, ռազմական համազգեստով լինելը, նշանակում է, որ Հեյդարին ներկայացնում են՝ որպես ապագա ռազմական առաջնորդ, ընդ որում Թուրքիայի հետ դաշնակցությունը շեշտող միջոցառմանը։

Ադրբեջանը հիմա մտել է մի փուլ, որում նավթի արդյունահանումը կայուն նվազում է, իսկ մոտ 3 տարուց այդ կայուն նվազումը վերածվելու է անկման։ Ալիևների դինաստիայի իշխանության հիմնական հենասյունը հենց նավթն էր։

Արցախի զավթմամբ Ալիևը վերալեգիտիմացրեց իրեն՝ որպես երկրի ղեկավար, բայց նավթային եկամուտների անխուսափելի անկումը թույլ չի տա լեգիտիմության այդ «վարկը» փոխանցել որդուն։
Եւ նշանակում է, որ Իլհամը, եթե ցանկանում է իր ցեղի իշխանությունը պահել, ապա պետք է իր որդու տակ նոր հաղթանակներ դնի։

Այսինքն Իլհամի հաշվարկը շատ պրագմատիկ է և զուրկ էմոցիաներից. Հայաստանի դեմ ագրեսիան նրա համար շատ ավելի կարևոր նշանակություն ունի, քան զուտ ծավալապաշտությունը կամ հայատյացությունը կամ վրեժ լուծելը...

Եւ ըստ այդմ էլ պետք է հասկանալ, որ անվերջ զիջումներով Ադրբեջանի գալիք հարձակումը Հայաստանի վրա զսպել անհնարին է, որովհետև Ալիևներին իրենց իշխանությունը շարունակելու համար հենց հարձակում է պետք՝ շոշափելի հաղթանակով»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից