Մամուլ 2 տարի առաջ - 08:01 08-02-2024

Վարժական հավաքի մեկնած զինվորը ինքնահրկիզվե՞լ է․ վարույթը նախաձեռնվել է սպանության հատկանիշներով. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ փետրվարի 6-ին ՊՆ զորամասերից մեկում վարժական հավաքի մեկնած զինվորի մահվան դեպքը պատահական չի եղել։ Նախնական տեղեկություններով՝ զինվորը ինքն է ինքնահրկիզվել: Ի դեպ, պաշտոնապես կոմիտեում վարույթը նախաձեռնվել է սպանության հատկանիշներով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ, դեպքի վերաբերյալ ստացված հաղորդմամբ, տնակի հրդեհը տեղի է ունեցել չպարզված հանգամանքներում։ Չնայած այդ հանգամանքին՝ նախաքննությունն իրականացվում է ամբողջ ծավալով, քննության առարկա են մի քանի վարկածներ։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում դեռեւս չպարզված հանգամանքներում բռնկված հրդեհի հետեւանքով մահացել է պահեստազորային Արթուր Վարուժանի Գրիգորյանը (ծնված 1985 թ.):

Հրդեհը մեկուսացվել եւ մարվել է: Այլ տուժածներ չկան»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց