Մամուլ 2 տարի առաջ - 07:44 08-02-2024

ՔՊ-ական պատգամավորների միջնորդությունը, ամենայն հավանականությամբ, չի բավարարվի․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգը, ամենայն հավանականությամբ, ՔՊ-ական պատգամավորների միջնորդությունը չի բավարարի, քանի որ գործով կալանավորվածները հրաժարվում են ցուցմունք տալ։

«ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահները կրկին քրեակատարողական հիմնարկից էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանին կտանեն կոմիտե՝ հարցաքննության, ու այդ հարցաքննությունից ու ցուցմունքից էլ կախված է գործի ելքը, թե փոխնախարարը կտա անուններ, թե ոչ։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՔՊ խմբակցությունն այսօր առավոտյան ներկայացրել է Էկոնոմիկայի նախարարության աղմկահարույց բացահայտումների գործով կալանավորվածներին ազատ արձակելու երաշխավորությունը:

ArmLur.am-ը երեկ գրել էր՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները պատրաստվում են երաշխավորություն ներկայացնել խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր` Կառլեն Սիմոնյանի կնոջ` Անի Գեւորգյանի, «Սիներջի» ընկերության բիզնեսի զարգացման կառավարիչ Լիլի Մկրյանի եւ ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի մասով: Իշխանականները երեկվանից ստորագրահավաք են սկսել, որպեսզի երաշխավորություն ներկայացվի: ArmLur.am-ը տեղեկացավ, որ երեկ՝ մինչեւ ուշ ժամը, ստորագրությունը շարունակվել է, 71-հոգանոց ՔՊ ֆրակցիայից 5 հոգի չեն միացել քվեարկությանը. նրանցից մի քանիսը վատառողջ են եղել, իսկ երկուսը՝ Արսեն Թորոսյանն ու Հռիփսիմե Գրիգորյանն էլ գտնվում են գործուղման մեջ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց