Ներքին 2 տարի առաջ - 23:11 07-02-2024

«Մայր Հայաստանը» պայքարելու է քաղաքային տրանսպորտի և մյուս ծառայությունների գների բարձրացման դեմ. հայտարարություն

«Մայր Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել Երևանի ավագանու ընդդիմադիր անդամներին մանդատներից զրկելու որոշման վերաբերյալ․

«Երևանի ավագանու արտահերթ նիստում որոշվել է «Մայր Հայաստան» խմբակցությունը ներկայացնող Սոնա Աղեկյանին, Նարինե Հայրապետյանին և «Ազգային առաջընթաց» խմբակցությունից Հայկ Մարությանին զրկել Երևանի ավագանու անդամակցությունից: Դա տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, դրան կից խմբակցության՝ «Հանրապետության» և «Հանրային ձայնից» բերման ենթարկված տխրահռչակ երկու հոգու համատեղ գործողություններով: Ակնհայտ է, որ գործ ունենք կուլիսային և ապօրինի գործընթացների հետ: Առկա է նաև «Մայր Հայաստան»-ի դեմ քաղաքական հետապնդման բացահայտ դրսևորում:

«Մայր Հայաստանը» դատապարտում է ավագանու անդամներին մանդատներից զրկելու քստմնելի, ոչ լեգիտիմ ու հակաժողովրդավարական որոշումը և այն վիճարկելու է դատական կարգով:

Այս իշխանությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ժառանգել են նորանկախ Հայաստանում արձանագրված բոլոր վատ բարքերը և սպառել են իրենց:

Մենք դատապարտում ենք իշխող խմբակի այդ որոշումը, որն ակնհայտորեն կայացվել է Երևանի քաղաքային տրանսպորտի թանկացմանն ընդառաջ:

«Մայր Հայաստանը» պայքարելու է քաղաքային տրանսպորտի և մյուս ծառայությունների գների բարձրացման դեմ՝ ամեն ինչ անելով, որպեսզի դրանք կյանքի չկոչվեն և պաշտպանվեն քաղաքացու շահերը: Մենք թույլ չենք տալու նաև Ալիևի թելադրած օրակարգով սահմանադրության փոփոխություն, որը մեր պետականության հիմքերի ոչնչացման համար է իրականացվում, և որը կարող է հանգեցնել նոր ցեղասպանության:

Մենք շարունակելու ենք տեղական ու համապետական մասշտաբով Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության հեռացմանն ուղղված քայլերը: Սա մեր ժողովրդի ու պետականության գոյության պայքար է»,- ասված է հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը