Ներքին 2 տարի առաջ - 14:00 07-02-2024

Սյունիքի մարզպետարանը տեղյակ չէ, թե ինչու են Մեղրիում փակվում պետական մի շարք հիմնարկներ

«Մեղրիում փակում են պետական հաստատությունները՝ առաջին ատյանի դատարանը, կադաստրի կոմիտեի ստորաբաժանումը, նոտարական գրասենյակը, հիվանդանոցը, դիահերձարանը, փակվել է նաև արխիվը», Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ նշելով, որ օպտիմալացման անվան տակ այս հիմնարկների փակումը միայն խոչընդոտներ է ստեղծում մեղրեցիների համար։

Ինչո՞ւ են փակվել Մեղրիում պետական հիմնարկները։ Մեղրիում պետական հիմնարկների փակվելը կարո՞ղ է հանգեցնել բնակչության տեղաշարժին․ այս հարցերն Oragir.News-ը ուղղեց Սյունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանին․

«Դատարանի և մյուս պետական հիմնարկների, որոնք մարզպետի ենթակայությամբ չեն գործում, գործունեության վերաբերյալ տեղեկատվություն չունեմ։ Չեմ կարող ո՛չ հաստատել նրանց փակման մասին այդ տեղեկությունը, ո՛չ հերքել, և ո՛չ էլ որևէ պատճառ իմանալ։ Վստահ կարող եմ միայն ասել, որ Մեղրու բժշկական կենտրոնը չի փակվում, ավելին՝ երեկ մարզպետը անձնակազմին է ներկայացրել ԲԿ-ի ղեկավարի նոր պաշտոնակատարին»,- մեզ հետ զրույցում ասաց պաշտոնյան։

«Ինչ վերաբերում է դիահերձարանի փակմանը, ապա ներկա դրությամբ Մեղրիում դիահերձարան չկա, առողջապահության նախարարությունը պատրաստվում է նոր դիահերձարան կառուցել Մեղրիում»,- եզրափակեց Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչը։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ

Ձեզ գուցե հետաքրքրի