Միտք 2 տարի առաջ - 09:25 07-02-2024

Գագիկը Գինոսյանը մեր ազգային ազատամարտի իրական նվիրյալ էր․ Ավետիք Չալաբյան

Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Երեկ երեկոյան, ընդամենը 58 տարեկանում հանկարծամահ եղավ ականավոր հանրային գործիչ, ազատամարտիկ, Արցախյան երկու պատերազմների նվիրյալ մարտիկ Գագիկ Գինոսյանը:

Գագիկ Գինոսյանի կյանքը և գործունեությունը հնարավոր չէ պարփակել մի քանի տողի մեջ: Շատերս նրան ճանաչում ենք նրա ստեղծած «Կարին» ազգային պարի համույթի և նրա կողմից կազմակերպած ազգային պարի տպավորիչ բեմադրությունների և փառատոնների միջոցով, շատերս էլ ոգևորված շուրջպար ենք բռնել նրա հետ Կասկադում:

Պակաս հայտնի, բայց ոչ պակաս կարևոր էր նրա կողմից իրականացված վիթխարի գիտա-մշակույթային աշխատանքը՝ հավաքագրելու, վերծանելու և վերամշակելու հայ ազգային պարի բազմաթիվ ցրված նմուշները, դրանց հանրայնացնելը, հանրահռչակելը և ազգային ինքնության կենդանի մաս դարձնելը: Այդ նպատակով Գագիկ Գինոսյանը «Այբ» հիմնադրամի հետ համատեղ ստեղծեց նաև «Ազգային երգ ու պարի» ակադեմիան, և համագործակցելով նրա հետ այս ծրագրի շրջանակներում, մեր ընտանիքին բախտ վիճակվեց մոտիկից ծանոթանալու Գագիկ Գինոսյանին, և օժանդակելու նրա նորարական նախաձեռնություններին:

Եվ վերջապես, Գագիկը Գինոսյանը մեր ազգային ազատամարտի իրական նվիրյալ էր: Դեռ առաջին Արցախյան պատերազմում նա մարտնչել էր երջանկահիշատակ Լեոնիդ Ազգալդյանի հրամանատարության տակ, անձամբ մասնակցել բազմաթիվ բնակավայրերի ազատագրմանը, թշնամուն մեծ կորուստներ պատճառելով: Պատերազմից հետո նա շարունակել է ծառայությունը բանակում որպես սպա, ուսանել ռազմական ակադեմիայում, իսկ Արցախյան երկրորդ պատերազմին մասնակցել է որպես կամավոր ՈՄԱ գումարտակի կազմում, թշնամուց պաշտպանել Թաղավարդը:

Գագիկ Գինոսյանի կյանքի և վաստակի մասին կարելի է անվերջ շարունակել, բայց դա չի մեղմի նրա անժամանակ կորստյան ցավը: Հանգչի՛ր խաղաղությամբ, նվիրյալ հայորդի, Աստված քո հզոր ուժը փոխանցի ապրողներին, և լուսավորի քո երկնային ճանապարհը»։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան