Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 16:52 03-02-2024

Բորելը Մերձավոր Արևելքում ապաէսկալացիայի կոչ է արել

Սիրիայի և Իրաքի տարածքներում Իրանի հետ կապված թիրախներին ԱՄՆ-ի հարվածներից հետո Եվրամիությունը Մերձավոր Արևելքում իրավիճակը գնահատում է կրիտիկական, մտավախություն ունի, որ այն դուրս կգա վերահսկողությունից և դեէսկալացիայի կոչ է անում։

Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«Մենք միշտ կրկնում ենք, որ Մերձավոր Արևելքը մի կաթսա է, որը կարող է պայթել ցանկացած պահի։ Մենք բոլորին դեէսկալացիայի կոչ ենք անում, մենք կրիտիկական իրավիճակ ենք ապրում», - ասել է Բորելը:

Իր հերթին, ԵՄ-ում նախագահող Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբն ասել է, որ պետք է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի բոլորը խուսափեն հակամարտության ընդլայնումից։

ԱՄՆ զինուժը փետրվարի 2-ին ավիահարվածներ է հասցրել Իրաքում և Սիրիայում ավելի քան 85 թիրախների, որոնք կապված են Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի և նրան աջակցող զինյալների հետ՝ ի պատասխան անցյալ շաբաթվա վերջին Հորդանանում տեղի ունեցած հարձակման, որի հետևանքով զոհվեցին ԱՄՆ 3 զինծառայողներ:

Ամենից շատ դիտված

17:39 «Եթե օրենք էին խախտել, պետք էր բաժին տանել, ոչ թե ծեծել»․ նոր մանրամասներ՝ պարեկների և քաղաքացիների միջև ծեծկռտուքից
21:04 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն Արամ Հովհաննիսյանն է
19:24 Մենք որևէ համաձայնության չենք հասել Հայաստանի հետ TRIPP-ի վերաբերյալ․ Ռահիմ Սաֆավի
17:03 Ոչ մի օր առանց քեզ. Նորայր Նիկոյանի կնոջ՝ Լուսինեի հրապարակումը տալի հիշատակին
18:57 1 ամսական ենք. բլոգեր Քրիստինե Մարգարյանը հրապարակել է փոքրիկ Խաչեի նոր ֆոտոշարքը
21:48 ՓԾ-ն քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում
15:16 Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Ռազմական ոստիկանության պետը
15:27 Ձեզ էվակուացնելու են և դուրս են շպրտելու էս դահլիճից և ԱԺ-ի շենքից․ Կոնջորյանը՝ Ղազարյանին
20:00 Վերջ կեղծ հայտարարություններին. արդյոք նոր օրենքը պաշտպանելու է բնակարան փնտրողներին
18:00 Ինչ կտա փաշինյանական քծնանքը, կհարգե՞ն, թե՞ կծիծաղեն