Մամուլ 2 տարի առաջ - 08:37 03-02-2024

Զինված ուժերում պաշտոնանկություններ են սպասվում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Հայաստանի զինված ուժերում պաշտոնանկություններ եւ նոր նշանակումներ են սպասվում։ Նիկոլ Փաշինյանը ռուսական հետքը մաքրելու գործընթաց է իրականացնում։ Մեր տեղեկություններով, պաշտոնին հրաժեշտ կտա ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցը։ Նա նշանակվել էր 2021թ․ սեպտեմբերի 13-ին, իսկ մինչ այդ՝ շուրջ 8 տարի, զբաղեցրել է ԳՇ կազմզորահավաքային վարչության պետի պաշտոնը։

ՊՆ-ի մեր աղբյուրներն ասում են՝ զինվորականների խորհրդով Փաշինյանը ԳՇ պետի առաջին տեղակալ կնշանակի ԳՇ ինժեներական զորքերի պետ, վարչության պետ գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանին։ Եվս մի նշանակում․ ՀՀ զինված ուժերը վերջապես կունենան օպերատիվ գլխավոր վարչության պետ, այս պաշտոնին կնշանակվի ՀՀ ԶՈՒ կապի զորքերի պետ-կապի եւ ԱԿՀ վարչության պետ Թեմուր Շահնազարյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել