Արտաքին 4 տարի առաջ - 22:23 24-07-2021

Թալիբները գլխատել են մի աֆղանացու, որն աշխատում էր ԱՄՆ-ի զինված ուժերում

Աֆղանստանում «Թալիբան» արմատական ​​շարժման ակտիվիստները կտրել են տեղի բնակիչ Սոհայիլ Պարդիսի գլուխը, որն ԱՄՆ-ի բանակում որպես թարգմանիչ էր աշխատում: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը:

Տղամարդը մայիսի 12-ին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլից ուղևորվել էր հարևան Խոստ նահանգ՝ իր քրոջը վերցնելու և նրա հետ Կուրբան Բայրամ տոնելու համար: Անապատում «Թալիբան» շարժման մարտիկները կանգնեցրել են Պարդիսի մեքենան, նրան դուրս են հանել մեքենայից և գլխատել: «Կարմիր մահիկ» շարժման ներկայացուցիչների սպանությունը հաստատել են մոտակա գյուղի բնակիչները:

Մահից մի քանի օր առաջ Սոահիլը բողոքել էր իր ընկերոջ և գործընկեր Աբդուլհակ Այուբիին, որ թալիբները, իմանալով, որ նա օգնում է ամերիկյան բանակին, սկսել են սպառնալ իրեն և նրա ընտանիքի անդամներին:

«Նրանք ասել են. «Դուք ամերիկացիների լրտեսն եք, դուք ամերիկացիների աչքերն եք և անհավատարիմ եք, և մենք կսպանենք ձեզ և ձեր ընտանիքին»,- պատմել է Այուբին:

Պարդիսը մեկն էր այն հազարավոր աֆղանացի թարգմանիչներից, որոնք աշխատում էին ԱՄՆ-ի զինված ուժերում: Այժմ այդ մարդիկ ենթարկվում են թալիբների հետապնդումներին, որոնք աստիճանաբար վերահսկողություն են հաստատում Աֆղանստանի տարածքում:

Աֆղանները, ովքեր նախկինում օգնում էին ամերիկյան զինվորականներին, օգնություն են խնդրում ԱՄՆ նախագահ Բայդենից:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
22:04 Արայիկ Հարությունյանը մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել

Ձեզ գուցե հետաքրքրի