Մամուլ 2 տարի առաջ - 08:12 03-02-2024

Դատավորները բորբոքվել են. կառավարության շենքում դատավորների ժողովի անցկացումը դարձել է խիստ դժգոհության պատճառ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դատավորները ժողովին բարձրացրել են իրենց նկատմամբ անհարգալից վերաբերմունքի հարցը, որ ժողովը կայացել է կառավարության շենքում, ու իրենք ստիպված են եղել երկար կանգնել, որ կառավարության շենքի ռենտգեն սարքերի միջով անցնեն, ինչը վիրավորական է եղել ու կազմակերպման տեսանկյունից ոչ ճիշտ։ Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն՝ հիմնական ակտիվ հարցը բարձրացնողներից մեկը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Գեւորգ Գյոզալյանն է եղել, որը եղել է վարչապետ Փաշինյանի դստեր շահերի պաշտպանը։

Նշենք, որ Սահմանադրական դատարանի դատավոր դառնալու համար դիմել էին 3 դատավոր, որոնցից երկու թեկնածուների մեջ էր գնում «կռիվը»։ ՍԴ դատավոր դառնալու համար դիմել էին Երեւան քաղաքի դատավոր Դավիթ Բալայանը եւ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրը՝ Դավիթ Խաչատուրյանը, որը մի քանի ամիս առաջ էր ԲԴԽ-ից գնացել ու ԱԺ-ում ընտրվել էր Վճռաբեկ դատարանի դատավոր։ Արդյունքում 158 դատավոր ՍԴ դատավոր է տեսնում Դավիթ Բալայանին, իսկ 100 դատավոր՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբորը՝ Դավիթ Խաչատուրյանին։ Արդյունքում հաղթեց Դավիթ Բալայանը, եւ գնդակը հիմա ԱԺ-ի ձեռքում է, Ազգային ժողովը պետք է վերջնական որոշում կայացնի։

Ինչպես հայտնի է, Սահմանադրական դատարանի դատավոր Արայիկ Թունյանը հրաժարական տվեց, եւ ԱԺ-ն, հիմք ընդունելով հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով, 2024 թվականի հունվարի 4-ից դադարած համարեց Սահմանադրական դատարանի դատավոր Արայիկ Թունյանի լիազորությունները:

Նշենք, որ Թունյանն ընտրվել է Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր եւ այդ պատճառով հրաժարական տվեց ՍԴ դատավորի պաշտոնից»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը