Ներքին 2 տարի առաջ - 23:04 02-02-2024

Ինչ է կատարվում ռուս «խաղաղապահների» հետ

Հայտնի է, որ ռուս խաղաղապահները 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո տեղակայվեցին Արցախի մնացած տարածքում, որտեղ «վերահսկում էին կրակի դադարեցման ռեժիմը» (մինչդեռ արցախցիները միամտաբար հավատում էին, որ աշխարհն էլ փուլ գա՝ Ստեփանակերտի Մազի կամրջին կից հատվածում փակցված Պուտինի մեծ դիմանկարից ռուս 1960 զինվորները հրաման կստանան և կփրկեն Արցախը)։

Ավելի քան 3 տարվա ընթացքում զորախումբը ՌԴ ՊՆ պաշտոնական կայքէջի իր ենթաբաժնում ամենօրյա հաղորդագրություններ էր ներկայացնում «խաղաղապահության» ընթացքի մասին։

Թե ինչու ենք «խաղաղապահություն» բառը չակերտների մեջ դնում, կարծում եմ, հասկանալի է բոլորին։ Խաղաղություն պահելու բոլոր հնարավորությունները, եթե այդպիսիք կային, սպառվեցին, հայ բնակչությունը տեղահանվեց Արցախից, որը խաղաղապահության առաջին 2 տարում նրանց կայքում «Լեռնային Ղարաբաղ» էր կոչվում, իսկ 2023 թվականի սեպտեմբերյան դեպքերից հետո, ի կատարումն Ադրբեջանի՝ նախորդ ամիսներից առաջադրվող պահանջների, սկսեց ներկայացվել, որպես «Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի տնտեսական շրջան»։

Տարօրինակ է, բայց ռուսական զորախումբը 2024 թվականի հունվարի 9-ից իր գործունեության մասին հաղորդագրություններ չի դնում։ Ի՞նչ է դա նշանակում, արդյոք ՌԴ ՊՆ-ն գտնում է, որ տեղեկատվական ֆարսն ստացավ իր տրամաբանական վախճա՞նը, թե՞ առաջիկայում ռուսներն ու ադրբեջանական իշխանությունը ռուսական զորքերի՝ օկուպացված ԼՂ-ում գտնվելու լուսաբանման մի ձև կորոշեն։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»