Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 17:16 13-12-2022

Ադրբեջանցի լրագրողի խոսքով՝ ռուս խաղաղապահների հրամանատարը հրաժարվում է հանդիպել «բնապահպանների» հետ

Ադրբեջանական «Caliber.Az» լրատվական կայքի լրագրող Սամիթ Ալիևը տեղեկություններ է հայտնել Շուշի-Ստեփանակերտ ավտոճանապարհին տիրող իրավիճակի վերաբերյալ, որտեղ այսպես կոչված ադրբեջանցի ակտիվիստներն ավելի քան մեկ օր է, ինչ բողոքի ակցիա են իրականացնում։

Վերջինս տեղեկացրել է, որ Արցախի Հանրապետության տարածքում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար Անդրեյ Վոլկովը հրաժարվում է հանդիպել ադրբեջանցի «բնապահպանների» հետ։ Նրա խոսքով՝ ցուցարարների այդ պահանջը շարունակում է մնալ, և վերջիններս չեն հեռանա այդտեղից, քանի դեռ Վոլկովը չի հանդիպել իրենց հետ։

Նա միևնույն ժամանակ տեղեկացրել է, որ Շուշի-Ստեփանակերտ ավտոճանապարհին իրավիճակը «նորմալ է»։

«Ակցիայի մասնակիցները շարունակում են կարգախոսներ վանկարկել՝ պահանջելով դադարեցնել Ադրբեջանի դեմ իրականացվող էկոլոգիական ահաբեկչությունը։ Ցուցարարները պահանջում են հանդիպում խաղաղապահների հրամանատար գեներալ Վոլկովի հետ, սակայն նա հրաժարվում է՝ անտեսելով ակցիան»,- հայտնել է լրագրողը։

Վերջինս նաև հավելել է, որ երկու կողմերն էլ զսպվածություն են ցուցաբերում՝ ափսոսանք հայտնելով, որ ռուս խաղաղապահների ոչ մի շփման չեն գնում։


Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»