Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:42 02-02-2024

Իշխանությունը` կամա, ընդդիմությունը` ակամա՞. Արցախի դրոշները Երևանում

Արցախն ամբողջությամբ հայաթափելուց և թշնամուն հանձնելուց հետո տպավորություն է, թե ՀՀ իշխանությունը ջանք ու եռանդ չի խնայում Հայաստանում Արցախի Հանրապետությունը հիշատակող ատրիբուտները, այդ թվում՝ դրոշը հեռացնել բոլոր տեսանելի վայրերից։

Oragir.News-ն ավելի վաղ գրել էր, որ Փաշինյանի կառավարությունը հրահանգ է իջեցրել բոլոր կառույցների շենքերից 2024 թվականի հունվարի 1-ից հեռացնել Արցախի դրոշը։

Այսօր արդեն Երևանում Արցախի դրոշ հազվադեպ է հանդիպում։ Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է Երևանում ծածանվող՝ Արցախի մի քանի դրոշ։ Ֆիքսել ենք նաև ուշագրավ մեկ այլ հանգամանք. Արցախի անկախության մասին անընդհատ խոսող կուսակցություններն իրենց գրասենյակների մոտ Արցախի դրոշ չունեն։ Օրինակ, ընդդիմադիր Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության երևանյան գրասենյակի մուտքի մոտ տեղադրված են միայն Հայաստանի Հանրապետության և ՀՅԴ-ի դրոշները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով