Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 17:58 02-02-2024

Երևանի 37 հասցեներում փրկարարներն իրականացրել են սառցալեզվակների կոտրման և հեռացման աշխատանքներ

ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի կարգադրությամբ, քաղաքացիների անվտանգ տեղաշարժն ապահովելու նպատակով, ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները Երևան քաղաքում և մարզերում շարունակում են սառցալեզվակների հեռացման աշխատանքները։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ փրկարարները, հատուկ տեխնիկայի միջոցով, հասարակական նշանակություն ունեցող շինությունների և բազմաբնակարան շենքերի տանիքներից, կամուրջներից, թունելներից և վերգետնյա անցումներից իրականացնում են կախված սառցալեզվակների և ջրորդաններում գոյացած սառույցի հեռացման աշխատանքներ։

Հունվարի 26-ից 31-ը Փրկարար ծառայությունում ահազանգեր են ստացվել Երևան քաղաքի Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավթաշեն, Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում, Լոռու մարզի Տաշիր և Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում կախված և վտանգ ներկայացնող սառցալեզվակների վերաբերյալ։

Համագործակցելով ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների, Երևանի քաղաքապետարանի, վարչական շրջանների և մարզային համապատասխան ծառայությունների պատասխանատուների հետ՝ փրկարարներն օպերատիվորեն կազմակերպել և տեխնիկական միջոցների գործադրմամբ 37 հասցեներում իրականացրել են սառցալեզվակների կոտրման և հեռացման աշխատանքներ։

Սեզոնային առանձնահատկություններով պայմանավորված, ինչպես նաև հալոցքի անկանխատեսելի հետևանքները բացառելու նպատակով աշխատանքները կրելու են շարունակական բնույթ։

ՆԳՆ փրկարար ծառայությունը քաղաքացիներին հորդորում է ցուցաբերել զգուշություն՝ հատկապես շենքերի ու շինությունների անմիջական հարևանությամբ գտնվելիս։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»