Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 18:57 01-02-2024

ՔԾ պետն ընդունել է Վալենբերգ մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի պատվիրակությանը

Փետրվարի 1-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանն ընդունել է Ռաուլ Վալենբերգ մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն Հաննա Ջոնսոնին, արդարադատության հասանելիության թեմատիկ ոլորտի ղեկավար Ջոշ Աունստեդին և գրասենյակի այլ ներկայացուցիչների։

Հանդիպմանը ներկա են եղել նաև Ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանը և կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ծովինար Թադևոսյանը։

Այցի հիմնական նպատակն էր քննարկել «Սևան» քրեակատարողական հիմնարկում պահպանության և անվտանգության ծառայության կազմակերպման նոր մոդելի ներդրման պիլոտային ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել քրեակատարողական ծառայողների թեկնածուների խորը մասնագիտական ուսուցում։

Ամբակում Գրիգորյանը ողջունել է հյուրերին, շնորհակալություն հայտնել համագործակցության համար՝ նշելով, որ հատկապես կարևորում է Ծառայության անձնակազմի մասնագիտական կարողությունների զարգացման անհրաժեշտությունը։ Ծառայության պետն ընդգծել է, որ ծրագրի հաջող ընթացքի դեպքում այն կներդրվի ամբողջ համակարգում։

Պատվիրակության անդամներն անդրադարձել են «Սևան» քրեակատարողական հիմնարկ իրենց այցին, որտեղ պիլոտային ծրագրի շրջանակներում ծանոթացել են հիմնարկի գործունեության առանձնահատկություններին։

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու և ամրապնդելու համագործակցությունը։

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
12:18 Մեկ ամիս էր, որ զորակոչվել էր բանակ, ընտանիքի ավագ որդին է․ նոր մանրամասներ՝ մահացած 19-ամյա զինծառայողի մասին
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
20:00 Ծաղիկ նվիրողը այգի էլ կնվիրի. Քաջարանում ստեղծվում է Քաջարանից մեծ այգի՞
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը
20:14 Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալյա Լափաուրին
09:00 Համ սփյուռքին քծնում են, համ ասում են` պետք չէ մեզ, համ էլ 294 միլիոն դրամ են ծախսում