Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 18:50 01-02-2024

Արմավիրցիները հարց ունեն. ինչու է ձմռանը ջուրը հոսում Հայաստան, իսկ ամռանը` Թուրքիա

Արմավիրի մարզի գյուղացիները ձյուն-ձմեռով ոտքի են ելել և ուզում են նախապես լուծել իրենց ոռոգման ջրի հարցը։ Oragir.News-ին դիմած գյուղացիները պնդում են, որ ամբողջ տարվա ընթացքում մատների վրա կարելի է հաշվել, թե քանի անգամ են ջրանցքները լցված լինում ջրով։

«Եթե նախապես իմանանք, որ գարնանը ոռոգման ջուր կրկին չի լինելու կամ շատ ուշացումով են տրամադրելու, այս պահից սկսած ավանդական ձևով ճանապարհ կփակենք»,- նշում են նրանք։



Նրանց խոսքով` վերջին հինգ տարիների ընթացքում ոռոգման ջրի խնդիրը մարզում դարձել է առաջնային, բայց մինչ այդ նման խնդիր չեն ունեցել։ Գյուղացիները կարոտով են հիշում, երբ գարնան սկզբին ոռոգման ջուրը տրամադրում էին և միայն խոր աշնանը դադարեցնում ջրամատակարարումը։

2004 թվականին մայր ջրանցքի հանգույցի բացումից հետո ջրի խնդիր չեն ունեցել, որովհետև Հայաստանին հասանելիք ջուրը Թուրքիայից առանց դադարի մեծ ծավալով տրամադրվել է։ Հիմա մեկ օր ջուր են տրամադրում, մեկ ամիս դադար տալիս, ինչ էլ գյուղացիների զայրույթի պատճառն է դարձել։



«Դե հիմա արդեն թուրքն է հայի մեջ կռիվ գցողը, ինքն է որոշում մեր հացի խնդիրը»,- ահա այսպես նկարագրեցին գյուղացիերը ստեղծված իրավիճակը։

Գյուղացիներին հստակ պատասխան է պետք՝ գարնանը ջուր լինելո՞ւ է, թե՞ ոչ, որովհետև այն ամենն ինչ աճեցնելու են վաղ գարնանը՝ միանշանշանակ ջրի կարիք են ունենալու, իսկ գարնանը մեկ ամիս է մնացել։ Արդեն երկու-երեք տարի է գարնան ցանք են իրականացնում, բայց ոռոգման ջրի պատճառով տուժում են։



«Ամբողջ գյուղատնտեսական սեզոնի ընթացքում ջուր չտեսանք, իսկ դեկտեմբերին այնպիսի առատությամբ էին ջուր տրամադրել, կարծես թե տաք տները պետք է թողնեինք, գնայինք, գյուղատնտեսությամբ զբաղվեինք։ Դե ձմռանը թուրք գյուղացիներին ոռոգման ջուր անհրաժեշտ չէ, մեզ են տրամադրում»,- կատակում են արմավիրցի գյուղացիները։

Հիշեցնենք, որ Արմավիրի մայր ջրանցքը սկիզբ է առնում Արաքս գետից և ոռոգում է 24 հազար հեկտար հողատարածություն՝ խաղողի և պտղատու այգիներ, բանջարաբոստանային, հացահատիկային, կերային բույսերի դաշտեր։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը