Ներքին 2 տարի առաջ - 21:21 31-01-2024

Հայաստանի պատմության և Չեխայի ազգային թանգարանների միջև հուշագիր է ստորագրվել

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան հունվարի 31-ին ներկա են գտնվել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիական կենտրոնում անցկացվող հայ-չեխական գործարար համաժողովին: Այս մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։

Խորհրդարանների ղեկավարները նախ շրջայց են կատարել «Թումո» կենտրոնում, որից հետո տեղի է ունեցել համաժողովի բացման հանդիսավոր արարողությունը:

Բացման խոսքով հանդես է եկել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան:

Այնուհետեւ կողմերն այցելել են «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն, որտեղ հյուրերը ծանոթացել են կենտրոնի աշխատանքներին, շփվել երեխաների հետ եւ դիտել կենտրոնի սաների մասնակցությամբ պարային եւ երաժշտական բեմադրությունները:

ԱԺ նախագահը գրքեր եւ երեխաների համար ճանաչողական խաղեր է նվիրել կենտրոնին եւ շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար:

Օրվա ավարտին երկու պետությունների խորհրդարանների ղեկավարները մասնակցել են Հայաստանի պատմության թանգարանի եւ Չեխիայի ազգային թանգարանի համատեղ կազմակերպած ցուցահանդեսի բացմանը:

Հայաստանի պատմության եւ Չեխայի ազգային թանգարանների միջեւ ստորագրվել է հուշագիր:

Ամենից շատ դիտված

22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
17:00 Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է և ավելի մեծ թափով. Կարապետյանը՝ Շաքիի դեպքի մասին
21:44 Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին՝ իրականացնելով նրա սեփական տան երազանքը