Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 20:24 24-06-2022

Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև ստորագրվել է սփյուռքի հարցերի շուրջ եռակողմ համագործակցության հուշագիր

Աթենքում hունիսի 24-ին Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև ստորագրվել է սփյուռքի հարցերի շուրջ եռակողմ համագործակցության հուշագիր: Հուշագիրը ստորագրել են ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեաս Կացանիոտիսը և Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, ստորագրման արարողությանը նախորդել է կողմերի առանձնազրույցը և պատվիրակությունների «2+1» ձևաչափով հանդիպումը: Բոլոր հանդիպումներին և ստորագրման արարողությանը ներկա է գտնվել նաև Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը:

«Հուշագիրը ամրագրում է սփյուռքի հարցերի շուրջ երեք երկրների համագործակցության ուղղությունները, մասնավորապես՝ փորձի փոխանակում, միջհամայնքային գործակցություն, կրթական և մշակութային համատեղ միջացառումներ, երիտասարդական նախաձեռնություններ և այլն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ստորագրմանը հաջորդած մամուլի ասուլիսի ընթացքում Զարեհ Սինանյանն ընդգծել է երեք երկրների պատմական բարեկամության և ընդհանուր արժեքների կարևորությունը: «Պետք է նշեմ, որ տարբեր երկրներում մեր սփյուռքի համայնքներն արդեն իսկ համագործակցում են միմյանց հետ, և մեր հանձնառությունն է խրախուսել նրանց առավել ակտիվ գործակցելու և հնարավորինս աջակցելու միմյանց, լավագույն փորձի, նոու-հաուի փոխանակման և, վերջապես, մեր ընդհանուր արժեքներին և շահերին աջակցելու համար»,-ասել է Գլխավոր հանձնակատարը:

Նշվում է, որ աշխատանքային այցի շրջանակներում Զարեհ Սինանյանը հանդիպել է նաև հունահայ համայնքի հետ: Նա ներկայացրել է հանձնակատարի գրասենյակի գործունեությունը, ծրագրերը, սփյուռքի հետ աշխատանքի քաղաքականությունը: Այնուհետ անդրադարձ է կատարվել հայրենադարձության գործընթացին, ինտեգրման ծրագրերին, իր տեսակի մեջ առաջին Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի հիմնմանը, ներդրումային քաղաքականությանը:

Հանդիպման ընթացքում պատասխանելով ներկաների հարցերին՝ Զարեհ Սինանյանն անդրադարձել է նաև ՀՀ ներքաղաքական զարգացումներին, արտաքին և ներքին մարտահրավերներին, տարածաշրջանային զարգացումներին:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան