Ներքին 2 տարի առաջ - 17:38 30-01-2024

Հայտնվել ենք նույն տաշտակի առաջ, որի դեմ պայքարեցինք 2018-ին. Հայկ Մարության

Այն բոլոր երազանքները և նպատակները, որ մենք դրել էինք 2018 թվականին, շատ արագ հօդս ցնդեցին և մենք նորից նույն տաշտակի առաջ ենք հայտնվել, նորից պայքար ենք մղում։ Այս մասին Երևանի քաղաքապետարանում Օղակաձև այգու 4-րդ գոտու ճակատագրի վերաբերյալ հանրային լսումներին հայտարարել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Նորից հավաքվել ենք և զբաղվում ենք այն խնդիրներով, ինչի համար 2018-ին հավաքվել էինք ու հեղափոխություն էինք իրականացնում և թվում էր՝ խնդիրները քայլ առ քայլ կսկսեն ուղղվել։ Բոլոր կանաչ տարածքները, որոնք դեռ Երևանին են պատկանում և սեփականշնորհված չեն, չեն կարող տրվել մասնավոր հատվածների, 90 տարի վարձակալությունն էլ սեփականություն է»,-ասել է նա՝ նշելով, որ «Օղակաձև» այգին իրենից ներկայացնում է 6 հատված, թեև առանձին են, բայց ամբողջություն են և չի կարելի ամեն հատվածը դիտարկել առանձին-առանձին։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու