Արտաքին Ներքին Խոսք 2 տարի առաջ - 15:00 27-01-2024

Փաշինյանի աշխատանքային այցի մասին Զուրաբիշվիլիին տեղեկացնելը պարտադիր չէր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ աշխատանքային այցով մեկնել էր Վրաստան։ Թբիլիսիում Փաշինյանը բանակցություններ վարեց Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, սակայն հանդիպում չկայացած Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։

Ավելի ուշ Սալոմե Զուրաբիշվիլին ափսոսանք էր հայտնել, որ իրեն հնարավորություն չի տրվել հանդիպել աշխատանքային այցով Թբիլիսի այցելած Նիկոլ Փաշինյանի հետ, ավելին՝ պատկան մարմիններն իրեն չեն տեղեկացրել երկրում բարձր մակարդակի այցերի, հանդիպումների, կամ միջոցառումների մասին։

«Այսպիսի հայտարարություններն արվում են Վրաստանի ներքաղաքական պրոցեսների ֆոնին՝ ընտրություններից առաջ։ Վերջին մի քանի տարիներին Վրաստանի նախագահն ու կառավարությունը բավականին բարդ հարաբերություններ ունեն իրար հետ, և նախագահն իր հերթին փորձում է հնարավորությունը բաց չթողնել և քննադատել իշխանությանը»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց վրացագետ Ջոնի Մելիքյանը։

Նա հավելեց, որ Նիկոլ Փաշինյանի այցը Վրաստան աշխատանքային էր, ոչ թե պաշտոնական, ինչը ենթադրում է, որ նախագհին դրա մասին տեղեկացնելը պարտադիր չէ։

«Այցն աշխատանքային էր, որը չի պարտադրում այլ հանդիպումներ ունենալ։ Եթե պաշտոնական լիներ, կարելի էր ասել, որ այդտեղ խնդիր կա, բայց հիմա այցն աշխատանքային էր, և այցի նպատակն էր միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստն անցկացնելը»,- ասաց նա։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Վրաստան այցին՝ Մելիքյանը նշեց, որ համաձայնագիր ստորագրելու որոշումը երկկողմ ռազմավարական հարաբերություններում շատ կարևոր է ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի համար։

«Այսօր արդեն կարելի է ասել, որ մենք ունենք հնարավորություն Վրաստանի հետ ամրապնդելու մեր հարաբերությունները։ Միջկառավարական հանձնաժողովի աշխատանքն, արդեն այս տարվա համագործակցությունը ցույց կտա, թե ինչով ենք մենք լիցքավորում այս հարաբերությունները, ինչ ծրագրեր կլինեն, որոնք ռազմավարական նշանակություն կունենան 2 պետությունների համար և այդպիսով կամրապնդենք միջպետական հարաբերությունների հիմքը»,- եզրափակեց Ջոնի Մելիքյանը։

Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
20:00 Ծաղիկ նվիրողը այգի էլ կնվիրի. Քաջարանում ստեղծվում է Քաջարանից մեծ այգի՞
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը