Ներքին 2 տարի առաջ - 17:15 26-01-2024

Մանրամասներ՝ Երևանի կենտրոնում 25 անչափահասների մասնակցությամբ ծեծկռտուքից

2024 թվականի հունվարի 19-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Սայաթ-Նովա 1Ա հասցեում՝ Կոնսերվատորիայի բակից, միջին ծանրության տարբեր մարմնական վնասվածքներով, իրենց մոտ է տեղափոխվել երեք անչափահաս՝ ծնված 2006 և 2007թթ․։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով։

Իրականացված քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2024թ․ հունվարի 19–ին՝ ժամը 16:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում, թվով 25 անչափահասներ` Երևան քաղաքից և մարզերից, անձնական հարցերի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով, հավաքվել են Կոնսերվատորիայի բակում։ Այնուհետև տեղափոխվել են նույն հաստատության հետևի բակ, որտեղ խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որի ընթացքում վիճաբանության մասնակիցները փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։

Նախաքննությամբ միջադեպին մասնակից գրեթե բոլոր անչափահասների ինքնությունը պարզված է։ Երկու անչափահաս բերվել են ոստիկանություն, ևս մեկը ներկայացել է ինքնակամ, սակայն բոլորն էլ արգելանքից ազատվել են։ Ներկա դրությամբ որևէ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում դեռևս հարուցված չէ։

Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար հանձնարարություն է տրվել Ոստիկանության համապատասխան բաժնին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը