Ներքին 4 տարի առաջ - 23:14 09-01-2022

Քաջարան քաղաքի գերեզմանատան մոտ անչափահասների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել․ SHAMSHYAN.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կապանի բաժնում նյութեր են նախապատրաստվում Քաջարան քաղաքում տեղի ունեցած անչափահասների մասնակցությամբ ծեծկռտուքի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կապանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Քաջարան քաղաքի գերեզմանատան մոտ Քաջարան քաղաքի բնակիչներ 16-ամյա Արամ Խ․-ն , 17-ամյա Հայկ Ն․-ն, 15-ամյա Արմեն Մ․-ն և 17-ամյա Հրաչյա Ս․-ն վիճաբանություն են ուեցել Քաջարանի բնակիչ 15-ամյա Հմայակ Գ․-ի հետ, որի ընթացքում ծեծի են ենթարկել վերջինիս, պատճառելով մարմնական վնասվածքներ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ երբ ոստիկանության Կապանի բաժնի անչափահասների գործերով և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներով, մեկնել են տուժածի բնակության վայր, ծեծվածի մայրը հայտնել է, որ կատարվածի մասին նախկինում ոստիկանություն չի դիմել, քանի որ այդ ընթացքում զբաղված է եղել որդու առողջության վերականգնմամբ։ Ծեծին մասնակիցները ծնողների հետ հրավիրվել են Կապանի ոստիկանություն, այնուհետև բաց են թողնվել։

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
07:29 Թրամփը և ՏՏ ոլորտի ղեկավարները ստորագրել են ԱԲ-ի վերահսկողության համաձայնագիր