Ներքին 2 տարի առաջ - 12:44 25-01-2024

Կսահմանափակվեն «քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող» ֆիլմերի ցուցադրության ժամերը

Կատավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի օրակարգում ներառված է ԱԺ նախագահ Ալեն սիմոնյանի և պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի կողմից ներկայացված օրենքիր «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծով նախատեսվում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 9-րդ հոդվածի 3-րդ մասում և 57-րդ հոդվածի 12-րդ մասում «ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը,» բառերից հետո լրացնել «քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումները,» բառերով:

Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացնում է հետևյալ դիտարկումը.

«Նախագծում կիրառվող «քրեական ենթամշակույթի քարոզ» եզրույթը հստա­կեցման կամ վերաձևակերպման կարիք ունի, քանի որ կարող է իրավակիրառ պրակտիկայում տարաբնույթ հայեցողական մեկնաբանությունների տեղիք տալ:

Մասնավորապես, պարզ չէ, թե ինչ չափորոշիչներ են հիմք ընդունվելու ֆիլմերն ու տեսալսողական հաղորդումերը «որպես քրեական ենթամշակույթ քարոզող» դիտարկելիս, արդյո՞ք քրեական ենթամշակույթին հարող անձի վերաբերյալ ֆիլմը կամ տեսալսողական հաղորդումը, որտեղ տվյալ անձը հանդես է գալիս որպես բացասական կերպար կամ ֆիլմի և հաղորդման շրջանակներում նման անձին ինչ-որ ձևով անդրադառնալը համարվելու է քրեական ենթամշակույթի քարոզ:

Հարկ է նկատի ունենալ նաև, որ կինոարտադրական արդյունքը (ֆիլմը, ֆիլմաշարը, սերիալը) ինքնին հանդիսանում է քարոզչության ազդեցիկ մեխանիզմ, և առկա ձևակերպմամբ ցանկացած տեսարան և արտադրանք կարելի է որակել որպես «քարոզ»: Առավել մտահոգիչ է «քրեական» դրամա և «մարտաֆիլմ» ժանրերի արտադրանքի և գեղարվեստական արժեք ներկայացնող կամ հեղինակային ֆիլմերի տարածման տեսանկյունից:

Առաջարկում ենք նախագծի ընդունման հիմնավորումը ևս լրամշակել և ներկայացնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին համապատասխան, որոնց համաձայն՝ փորձաքննության ներկայացվող նորմատիվ իրավական ակտին կցվող հիմնավորման մեջ շարադրվում են կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը, առկա իրավիճակը (եթե կիրառելի է), կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը, ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը»:

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև

Ձեզ գուցե հետաքրքրի