Ներքին 2 տարի առաջ - 12:03 24-01-2024

ՀՀ ՆԳՆ-ի և Եվրոպոլի միջև տեղեկատվության փոխանակումը կդառնա առավել օպերատիվ ու անվտանգ․ նախագիծ

Հայաստանը մտադիր է ընդլայնել Եվրոպական Միության հետ համագործակցությունը իրավապահ ոլորտում։ Նախագիծը ներառված է կառավարության հունվարի 25-ի հերթական նիստի օրակարգում։

Նշվում է, որ 2021թ. սեպտեմբերի 28-ին Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլի և ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի կողմից ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների և Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև համագործակցության հաստատման վերաբերյալ» աշխատանքային համաձայնագիրը, որը նպատակ ունի ընդլայնել համագործակցությունը անդրազգային հանցավորության դեմ պայքարում։

«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև» փոխգործակցության մասին համաձայնագիրը և «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև անվտանգ կապուղու մասին» փոխըմբռնման հուշագիրը բխում են վերոնշյալ աշխատանքային համաձայնագրից:

«Փոխգործակցության մասին համաձայնագիրը հիմք կհանդիսանա ՀՀ ՆԳՆ-ից կապի սպայի Եվրոպոլ տեղակայման համար, ինչի շնորհիվ Եվրոպոլի հետ համագործակցությունը և տեղեկատվության փոխանակումը կդառնա առավել օպերատիվ:

Փոխըմբռնման հուշագիրը իրավական հիմք կհանդիսանա Եվրոպոլի կողմից ՀՀ ՆԳՆ-ում համապատասխան սարքավորումների տեղադրմամբ տեղեկատվության փոխանակման համար անվտանգ կապուղու ստեղծման համար:

Ելնելով վերոգրյալից ՀՀ ներքին գործերի նախարարությունը սույն միջազգային պայմանագրերի ստորագրումը գտնում է նպատակահարմար»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին