Ներքին 2 տարի առաջ - 21:58 23-01-2024

Գյումրիի 2024 թվականի բյուջեն 25 օր անց ընդունվեց

Oragir.News-ը արդեն հայտնել էր, որ դեկտեմբերի 29-ին Գյումրիի ավագանու արտահերթ նիստի ժամանակ քաղաքի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը չընդունվեց 15 կողմ, 11 դեմ և 6 ձեռնպահ ձայների համամասնությամբ: Այդ ընթացքում շրջանառվում էին տարբեր խոսակցություններ, քննարկվում, խոսվում էր, որ Գյումրիի ավագանու ընդդիմադիր դիրքավորված, բայց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Ալավերդու «սցենարով» Գյումրիում կվերցնի իշխանությունը։

Ավագանու տարեվերջյան նիստից 25 օր անց Գյումրիի ավագանին այսօրվա արտահերթ նիստով հաստատեց 2024 թվականի բյուջեն և տարեկան աշխատանքային պլանը: Այս մասին հայտնում է Oragir.News-ը։

Հարկ է նշել, որ ներկայացվել է բյուջեի փոփոխված նախագիծը, որտեղ արտացոլված են նախորդ նախագծին դեմ քվեարկած «Զարթոնք», «Ապրելու երկիր» և «ՔՊ» խմբակցությունների ներկայացրած առաջարկները: 27 կողմ ձայնով հաստատվեց տարեկան աշխատանքային պլանը և 2024 թվականի բյուջեն:

Նշենք, որ դեկտեմբերին չընդունված տարբերակի համեմատ այս նախագծում ավելի քան 96 մլն դրամով աճել են սեփական եկամուտները, իսկ 2023 թվականի համեմատ 2024-ի բյուջեն ավելի կլինի 1 մլրդ 400 մլն դրամով, հիմնականում ավելացված դոտացիայի հաշվին և կկազմի ավելի քան 5 մլրդ 770 մլն դրամ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից