Ներքին 2 տարի առաջ - 13:45 23-01-2024

Արամ Ա-ի ներկայացուցիչը հանդիպել է Վատիկանի պետական քարտուղարի հետ

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի ներկայացուցիչ Գերաշնորհ Տեր Նարեկ Արքեպիսկոպոս Ալեմեզյանն Վատիկանում հանդիպել է Վատիկանի պետական քարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է Անթիլիասի մամուլի ծառայությունը, հանդիպման օրակարգում են եղել դժվարությունները, որոնց ներկայում դիմակայում է Լիբանանը։ Այս համատեքստում Նարեկ Արքեպիսկոպոս Ալեմեզյանը կարդինալին փոխանցել է Արամ Ա-ի մտահոգություններն ու պատկերացումները։

Նա նաև հայտնել է, որ Արամ Ա Կաթողիկոսը Լիբանանի կողմից դիմագրավվող դժվարությունների հարցով օրեր առաջ Դոհայում հանդիպել է Քաթարի վարչապետի հետ։

Կարդինալը ողջունել է միջեկեղեցական և միջկրոնական հարցերով, ինչպես նաև Լիբանանի առջև ծառացած մարտահրավերները բարվոք լուծելու ուղղությամբ Արամ Ա վեհափառի ջանքերը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում