Ներքին 1 տարի առաջ - 19:54 08-11-2024

Արամ Ա-ն ՀՀ և Վատիկանի դեսպանների հետ քննարկել է Հայաստանի արտաքին հարաբերությունների զարգացումները

Արամ Ա Վեհափառ Հայրապետը ընդունել է Հայաստանի և Վատիկանի դեսպաններին, հայտնում են Կաթողիկոսության մամուլի ծառայությունից․

«Այս առաւօտ՝ Ուրբաթ, 8 Նոյեմբեր 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Անթիլիասի Մայրավանքին մէջ յաջորդաբար ընդունեց այցելութիւնը Լիբանանի մօտ Հայաստանի Հանրապետութեան դեսպան Վահագն Աթաբէկեանի եւ Վատիկանի մօն Լիբանանի Հանրապետութեան նախկին դեսպան զօրավար Ճորճ Խուրիի։

Հայաստանի դեսպանին հետ հանդիպումը առիթ հանդիսացաւ անդրադարձ կատարելու ընդհանրապէս Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններուն, վերջին շրջանին Ամերիկայի Միացեալ Նահանգներու արեւելեան հայոց թեմին Հայրապետին շնորհած հովուապետական այցելութեան եւ Լիբանանի ներկայ կացութեան։ Յիշեալ թեմաներուն գծով Նորին Սրբութիւնը պարզեց իր պատկերացումները։ Այս առիթով ան նաեւ իրազեկ դարձաւ Հայաստանի մէջ եւ Հայաստանի արտաքին յարաբերութեանց առնչուած վերջին զարգացումներուն մասին։

Ապա, Նորին Սրբութիւնը ընդունեց Վատիկանի մօտ Լիբանանի նախկին դեսպան զօրավար Ճորճ Խուրի։ Հանդիպման նաեւ ներկայ էր հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ երեսփոխան Յակոբ Բագրատունի։

Հանդիպման առանցքը հանդիսացաւ Լիբանանի ներկայ կացութիւնը եւ նախագահական ընտրութիւնը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում