Ներքին 3 տարի առաջ - 19:52 07-08-2023

Վատիկանի շարունակվող աջակցությունը կարևոր է Արցախի համար. Արամ Ա. կաթողիկոս

Այսօր առավոտյան՝ օգոստոսի 7-ին, Բիքֆայայի Ս. Աստվածածին վանքում Վեհափառ Հայրապետն հյուրընկալել է Պապական նվիրակ Պաւոլո Պորճիա եպիսկոպոսին: Այս մասին հայտնում են Արամ Ա. կաթողիկոսի ֆեյսբուքյան էջում:

Աւելի քան մէկ ժամ տեւած հանդիպումը առիթ հանդիսացաւ քննարկելու Լիբանանի նախագահական ընտրութեան, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան ու Վատիկանի միջեւ յարաբերութեան առնչուած եւ այլ միջ-եկեղեցական հարցեր։

Վեհափառ Հայրապետը յատուկ կերպով Պապական Նուիրակին ուշադրութեան յանձնեց աւելի քան 8 ամիսներէ ի վեր Ազրպէյճանի կողմէ շրջափակումի ենթարկուած Արցախի պարզած ներկայ կացութիւնը։ Արամ Ա. Կաթողիկոս յիշեցուց, թէ «հայ եկեղեցին ու հայ ազգը միշտ երախտապարտ եղած են Հայաստանի ու Արցախի գծով Նորին Սրբութիւն Ֆրանսիս Պապին եւ ընդհանրապէս Վատիկանի զօրակցական կեցուածքներուն ու արտայայտութիւններուն նկատմամբ։ Գիտենք, որ Պապը Արցախի շրջափակման առիթով իր մտահոգութիւնը յայտնած էր ու շեշտած՝ կարելի փութով անոր վերջ տալու անյետաձգելի հրամայականը»։ Շարունակելով իր խօսքը Հայրապետը ըսաւ.- «մեր ազգին ջերմ սպասումն է, որ Արցախի նկատմամբ Վատիկանը շարունակէ զանազան կարպերով իր զօրակցութիւնը արտայայտել, յատկապէս միջազգային շրջանակներէն ներս»։

Պորճիա եպիսկոպոսը մօտէն տեղեակ ըլլալով Արցախի հարցին, խոստացաւ Վեհափառ Հայրապետին մտածումներն ու սպասումները շուտով փախանցել Վատիկանին։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում