Ներքին 2 տարի առաջ - 12:27 22-01-2024

Այս տարի լուրջ անդրադարձ ենք ունենալու գնումների ոլորտին․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր քաղաքապետարանի գործակաևգավարական հերթական խորհրդակցության ժամանակ նշել է, որ այս տարի լուրջ անդրադարձ են ունենալու գնումների ոլորտին․
«Իներցիայով եկող որոշ գնումների՝ իրենց որակական ու խնդիրներով, որ արձանագրվել են և մեր և իրավապահների կողմից, լուրջ վերանայում պետք է անենք։ Ծառայությունների և ապրանքի որակի նկատմամբ մեր պահանջը պետք է էականորեն ավելացնենք»,- ասել է նա։

Ավինյանն այս համատեքստում ասել է, թե կան դեպքեր, որտեղ քաղաքապետարանը գնումների հետ կապված պետք է խստացնի պահանջները. «Օրինակ, մանկական սննդի դեպքում մեր պահանջները էականորեն պետք է խստացնենք։ Երբ երեխաներին սնունդ ենք գնում, պետք է վստահ լինենք, որ այն իրոք որակյալ է»,- ասել է նա՝ հավելելով, որ տվյալ դեպքում ցածր գինը չպետք է որակի հաշվին լինի։

Խոսելով այլ տեսակի գնումների, մասնավորապես, սարքավորումների մասին՝ նա նշել է, որ պետք է հնարավորինս մրցակցային դարձնեն՝ որակի վրա շեշտը դնելով։

Ավինյանը նաև հավելել է, որ քաղաքային միջավայրին ծանոթ նախագծողներ պետք է աշխատեն․ «Հռի կոպալի» մեթոդով չի կարելի ամեն ինչ անել։ Ամեն նախագծող չէ, որ հասկանում է՝ այս քաղաքին ինչ է կարելի, ինչ՝ ոչ»։

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը