Ներքին 2 տարի առաջ - 12:45 19-02-2024

Այս տարի ավելի մեծ քանակով աղ ենք օգտագործել․ Տիգրան Ավինյան

Այս տարի ավելի մեծ քանակով աղ ենք օգտագործել, քան նախորդ տարիներին, հետևապես դա որոշակիորեն արտահայտվել է ասֆալտի ծածկույթի քայքայման տեսանկյունից: Այս մասին այսօր՝ փետրվարի 19-ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ արդեն որոշակի աշխատանք իրականացվել է, մրցույթներն ամփոփման փուլում են, և մեծ ծավալի աշխատանք է պետք իրականացնել, մանավանդ որ եղանակն արդեն թույլ է տալիս:

Քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ընթացիկ փոսալցումների վերանորոգման աշխատանքների մրցույթի բացումն այսօր է, և որ հայտերի գնահատումն իրականացնելուց հետո բոլոր լոտերի մասով (2 վարչական շրջանը կազմում է 1 լոտ, հետևապես կա 6 լոտ) համապատասխան ընթացակարգն անցնելուց հետո կճանաչվեն հաղթող կազմակերպություններ:

«Եթե եղանակներն այսպես պահպանվեն, ապա կկարողանանք գարնան սկզբից ինտենսիվ փոսալցում անել՝ բոլոր նորմերը պահպանելով»,- ասաց նա:

Ավինյանը Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին խնդրեց ստանձնել աշխատանքների վերահսկողությունը՝ բոլոր գործիքակազմերն օգտագործելով:

Ամենից շատ դիտված

21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել
16:41 ԱՄՆ-ն և Վենեսուելան համատեղ գործողությամբ չեզոքացրել են Նինյո Գերերոյին
16:06 Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ին
23:45 Հորդառատ անձրևներ՝ Մոսկվայում. ջրի տակ են մնացել փողոցներ, ստորգետնյա ավտոկայանատեղիներ և խանութներ
09:00 «Իվենտպրո», թե՞ «Վենտպրո»․ 10 մլն դրամ՝ անհայտ ՍՊԸ-ին. Ավինյանի նոր գործարքը
17:11 Շվեդիան ավիացիա է կիրառել՝ Բալթիկ ծովի վրա ռուսական ռազմական ինքնաթիռների պատճառով