Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:10 02-12-2022

Այս տարի ամանորյա լուսավորությունը բացառիկ է լինելու, բոլորը կտպավորվեն. Տիգրան Ավինյան

Մի քանի օրից Երևանում կլինեն համալիր միջոցառումներ, որով մենք ազդարարում ենք ամանորյա տոնական ծրագրի սկիզբը: Այդ միջոցառումները կընդգրկեն բոլոր վարչական շրջանները, իսկ համերգային հատվածը կենտրոնացված կլինի Հանրապետության հրապարակում, և Երևանի 2750-ամյակի պուրակում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Այս տարի լուսավորությունը լինելու է բացառիկ, և վստահ եմ՝ բոլորը տպավորված են լինելու կատարված աշխատանքով: Մենք նպատակ ենք ունեցել տոնական մթնոլորտը հասցնել բոլորին: Այս տարի Երևանը հատկապես հյուրաշատ է լինելու՝ հաշվի առնելով նաև մանկական «Եվրատեսիլի» անցկացմամբ պայմանավորված Երևան ժամանած հյուրերին:

Լուսավորությունը ամբողջ քաղաքում կմիանա «Եվրատեսիլի» բացման արարողությանը զուգահեռ: Կմիանան գլխավոր տոնածառի լույսերը»,- ասաց նա:

Ավինյանի խոսքով, տոնական միջոցառումների մի բաղադրիչ է լինելու Սուրբծննդյան տոնավաճառի անցկացումը Երևանի 2750-ամյակի պուրակում, որը մեկնարկելու է դեկտեմբերի 5-ից և տևելու է մինչև հունվարի 6-ը: Ավելի քան 40 տոնական տնակներում կազմակերպվելու է ամանորյա առևտուր տարբեր տնտեսվարողների կողմից:

Երևանցիներին առաջարկվելու են հուշանվերներ, դեկորատիվ արվեստի նմուշներ, սնունդ և այլն»:
Փոխքաղաքապետի խոսքով, տոնական օրերին կազմակերպվելու է 7 տոնական համերգ Երևանի 2750-ամյակի պուրակում: Մեկնարկը տրվելու է դեկտեմբերի 9-ին, վերջին համերգը լինելու է հունվարի 6-ին: Իսկ Գալա համերգը լինելու է Հանրապետության հրապարակում դեկտեմբերի 31-ին, ժամը 23-ին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել
16:41 ԱՄՆ-ն և Վենեսուելան համատեղ գործողությամբ չեզոքացրել են Նինյո Գերերոյին
16:06 Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ին
23:45 Հորդառատ անձրևներ՝ Մոսկվայում. ջրի տակ են մնացել փողոցներ, ստորգետնյա ավտոկայանատեղիներ և խանութներ
15:34 Պատերազմի ավարտը սպասվում է առաջիկա 24 ժամվա ընթացքում․ Շարիֆ