Ներքին 2 տարի առաջ - 00:35 20-01-2024

Հայաստանն այժմ առողջ դատող իշխանության կարիք ունի. Կարեն Հեքիմյան

Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սահմանադրությու՞ն, թե՞ առողջ դատող իշխանություն:

Աշխարհում կան երկրներ, որոնք չունեն Սահմանադրություն: Մեծ Բրիտանիայում Սահմանադրություն կոչվածը դա օրենքների, նախադեպերի և ազգային ավանդույթների համակցություն է: Այդ երկրում չկա «Սահմանադրություն» կոչվող որևէ միասնական փաստաթուղթ:

Կանադայում Սահմանադրությունը փոխարինվում է 1967 և 1982թթ «Կանադայի մասին» օրենքով, ինչպես նաև մի շարք իրավական ակտերով: Որպես այդպիսին, Սահմանադրություն չունեն Իսրայելը և Նոր Զելանդիան: Շվեդիայի Սահմանադրությունը կազմված է ընդամենը 4, իսկ Սան-Մարինոյի Սահմանադրությունը կազմված է 1600 թվականին ընդունված 2 իրավական ակտերից:

Աշխարհի պետությունների զգալի մասն իրենց պատմության ողջ ընթացքում Սահմանադրությունն ընդհանրապես չեն փոփոխել:

Այսօր Փաշինյան Նիկոլն ասել է, որ «Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության»: Ընդ որում, որպես հիմնավորում, Փաշինյան Նիկոլը հայտարարել է` «Աշխարհը փոխվում է, և անխուսափելիորեն փոխվելու է նաև մեր տարածաշրջանը, փոխվելու է ու փոխվում է նաև Հայաստանի Հանրապետությունը»:

Փաստորեն, ըստ Փաշինյան Նիկոլի, օրինակ` ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Էստոնիան կամ Մոզամբիկն այս աշխարհից չեն, քանզի «աշխարհի փոփոխության» հետ մեկտեղ Սահմանադրություն չեն փոխում:

Ավելին` ըստ Փաշինյան Նիկոլի, ստացվում է, որ ժամանակն, օրինակ` Կանադայում 1982, Սան-Մարինոյում 1600, իսկ ԱՄՆ-ում 1787 թվականից կանգ է առել:

Այնուամենայնիվ, Հայաստանին նորմալ և ՎԵՐՋՆԱԿԱՆ Սահմանադրություն անհրաժեշտ է, սակայն այն պետք է ընդունվի նորմալ և պատասխանատու իշխանության օրոք: Այդ իմաստով, որպես առաջնահերթություն, Հայաստանն այժմ առողջ դատող իշխանության կարիքն ունի»:

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
21:14 5 միլիարդ դրամ պարգևավճար. ո՞ւմ և ինչի համար. Սուրեն Սուրենյանց
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
15:01 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռոստովի, Յարոսլավլի և Ուդմուրտիայի նավթային օբյեկտներին. Զելենսկի
23:38 Հայկական շահը պաշտպանելու, հայի անունը բարձր պահելու առաքելությունը մնացել է Հայ եկեղեցու ուսերին