Ներքին 2 տարի առաջ - 18:53 01-08-2023

Հաջորդը «Հայաստանն առանց հայերի» կանգառն է լինելու․ Կարեն Հեքիմյան

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Օրվա իշխանությունը փորձում է հայերից օտարել հայերենը: Սա վերջին, մինչև վերջ չապականված ոլորտն էր:

Հայաստանում կրկին նորաձև է միմյանց հետ օտար լեզուներով հաղորդակցվելը: Ավելին՝ մեր երկրում օրեցօր ավելանում են բացեիբաց օտար լեզուներով գրագրություն իրականացնող հիմնարկները: Ընդ որում, դրանք այլևս միայն սրճարաններ չեն: Հայաստանը ողողված է օտարալեզու գովազդային վահանակներով:

Շուրջ վեց ամից առաջ Լեզվի կոմիտե / Language Committee-ն մնաց առանց ղեկավարի: Կոմիտեի նախագահ, հայերենի հզոր մասնագետ ու просто հանրահայտ тов. Гюрджинян-ը ոստիկանության օգնությամբ կարգվեց Բրյուսովի անվան օտար լեզուների համալսարանի ռեկտորի ժ.պ., հետևաբար՝ նախընտրեց օտար լեզուներով զբաղվել:

Վեց ամիս շարունակ Լեզվի կոմիտեն ղեկավար չունի: Այն գրեթե անգործության է մատնված:

Կարծում եմ՝ իշխանությունները որդեգրել են «Հայաստանն առանց հայերենի» քաղաքականությունը: Եվ, եթե այդպես է, ապա հաջորդը «Հայաստանն առանց հայերի» կանգառն է լինելու»:

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
21:14 5 միլիարդ դրամ պարգևավճար. ո՞ւմ և ինչի համար. Սուրեն Սուրենյանց
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
15:01 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռոստովի, Յարոսլավլի և Ուդմուրտիայի նավթային օբյեկտներին. Զելենսկի
23:38 Հայկական շահը պաշտպանելու, հայի անունը բարձր պահելու առաքելությունը մնացել է Հայ եկեղեցու ուսերին