Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 19:27 19-01-2024

34-ամյա տղամարդն առևանգել է ավտոմեքենան ու այն վարել խմած վիճակում. shamshyan.com

Այսօր՝ հունվարի 19-ին՝ ժամը 00:50-ի սահմաններում, նրանք, ծառայություն իրականացնելով Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Արտաշատի վարչական տարածքում, նկատել են, որ դեպի Երևան է ընթանում ՎԱԶ 21150 մակնիշի ավտոմեքենան:

Պարեկների մոտ կասկած է առաջացնում նշված ավտոմեքենան, քանի որ վարորդը այն վարում էր, ժողովրդի լեզվով ասած՝ «ոլոր-մոլոր», և տեղում պարզում են, որ վարորդը հանդիսանում է Երևանի բնակիչ 34-ամյա Անդրանիկ Թ.-ն:

Վերջինս սկսում է պարեկների «ականջներին լապշա կախել», թե տուն է գնում, ու փորձում է պարեկներին համոզել, որպեսզի շարունակի ճանապարհը:

Վարորդը ենթարկվում է սթափության փորձաքննության, պարզվում է, որ նա գտնվում է ոչ սթափ վիճակում, որից հետո նրան տեղափոխում են ոստիկանության Արտաշատի բաժին:

Արդեն տեղում պարզվում է, որ ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակիչ 39-ամյա Հակոբ Ն.-ին, իսկ Անդրանիկ Թ.-ն այն առևանգել էր Երևանի Էրեբունու վարչական շրջանում:

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից էլ այն ներկայացրել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:30 Մեր երկրում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում, բանակում էլ նման դեպքերը շարունակվելու են. հարցում
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
08:45 ՀՀ խնդրանքով հետաձգվել է ՌԴ-ի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
22:54 Իշխանության ոչ մի արձագանք՝ բանակում հերթական ողբերգական դեպքի առիթով. քաղաքական «էլիտան» խաշ էր վայելում
23:10 Հայ շախմատիստներն ու շախմատիստուհիները՝ աշխարհի 100 ուժեղագույնների ցուցակում