ԵՊՀ-ն հերթական անգամ խայտառակվեց
copy image url

ԵՊՀ-ն հերթական անգամ խայտառակվեց

Միտք 1 տարի առաջ - 14:45 19-01-2024
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ- ղեկավար Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

ԵՊՀ-ն հերթական անգամ խայտառակվեց:
Ժամանակին Քոչարյան Ռոբերտն իրավական ոլորտը հարստացրեց հանճարեղ կարգականոնով: Ըստ ՀՀ երկրորդ նախագահի, պարզագույն իրավական գործերը պետք է կրեն «ուչաստկովիի գործ» անվանումը:

Ուրեմն, 2021թ սեպտեմբերի 29-ին, դիմումիս համաձայն, ԵՊՀ-ի հետ դադարեցրեցի աշխատանքային հարաբերությունները (հաջորդ օրը փոշմանեցի): Սակայն, տեսնելով դիմումս, ԵՊՀ ռեկտորի այնրոպեական ժ.պ. Հ.Հ-ն այնքան էր ուրախացել, որ, ի խախտումն ՀՀ աշխատանքային օրենսգրքի, հաջորդ իսկ օրը հեռացման հրաման էր ստորագրել և վերջնահաշվարկ փոխանցել:

Սա Քոչարյան Ռոբերտի ասած դասական «ուչաստկովիի գործ է», քանզի ՀՀ աշխատանքային օրենսգիրքը նման դեպքերում գործատուից պահանջում է աշխատողի հետ հարաբերությունները դադարեցնել 3-ՕՐՅԱ ԺԱՄԿԵՏՈւՄ:

Ինչևէ, դիմեցի դատարան: Հայցս լիարժեք բավարարվեց: Այժմ ԵՊՀ-ն ՊԱՐՏԱՎՈՐ Է վերականգնել ինձ նախկին աշխատանքում, վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի գումարը և էլի շատ բան է պարտավոր:

Ինչու՞ ԵՊՀ-ն հերթական անգամ խայտառակվեց:
Որովհետև, ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն ոչ միայն չի սիրում, այլև նախանձելի համառությամբ խախտում է օրենքները:

Որովհետև, ԵՊՀ-ին դատարանում ներկայացնում է մեկը, ով 5 էջում թույլ է տալիս 117 սխալ (44 ուղղագրական, 61 կետադրական, 12 այլ բնույթի):
Ի վերջո, որովհետև, դատարանում իմ շահերը պաշտպանում էր Fidelis Law Firm փաստաբանական գրասենյակի փաստաբան Luisa Hovhannisyan-ը, ինչպես նաև Varazdat Harutyunyan-ը և այլոք:

ՀԳ1. Այլևս չխայտառակվելու նպատակով, ԵՊՀ-ի այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ին խորհուրդ կտամ բարիդրացիական հարաբերություններ հաստատել և ինձ հետ համապարփակ «խաղաղության պայմանագիր» կնքել:
ՀԳ2. Այլևս չխայտառակվելու նպատակով, ԵՊՀ-ի այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ին խորհուրդ կտամ օգտվել Fidelis Law Firm փաստաբանական գրասենյակի ծառայություններից:

Ամենից շատ դիտված

20:00 Օրակարգ․ Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունները տեսանելի կլինեն ժամանակի ընթացքում․ Հակոբ Բադալյան
21:18 Գյումրիում կալանավորել են 3 անչափաս երեխաների մորը
13:55 Գիշերը Գյումրիում ծեծկռտուք է եղել. երկու հոգու տեղափոխել են ոստիկանության բաժին
16:21 Երևանում «Զիլ»-ը հարվածել է մոպեդին և մոտ 15 մետր քարշ տվել․ մոպեդավարը հոսպիտալացվել է
23:49 Բազալտե եզրաքարը ընկել է 7-ամյա տղայի վրա․ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը
18:33 ԵՊՀ եպիսկոպոս դեկանին նրա ընկեր ռեկտորը ստիպում է ազատման դիմում գրել
16:05 Չի բացառվում, որ Արցախը նորից հայկական կդառնա
22:49 Ոստիկանությունը սեփականության իրավունքով ինձ հատկացված միակ պարգևատրական զենքս վերցրեց. նախկին փոխոստիկանապետ
23:34 Այո, անեծքի հասցեատերը խոզերի երամակն է․ Միքայել Սրբազանը` Նիկոլ Փաշինյանին
12:41 Դասալիքը սպանել է ընկերուհուն վարորդական իրավունք ստանալու փորձի համար