Մամուլ 2 տարի առաջ - 08:52 19-01-2024

Սինանյանը թեմայից տեղյակ չէ․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին հարցրինք՝ ի՞նչ կարծիքի է Նիկոլ Փաշինյանի այն մտքի մասին, որ հայոց պատմությունը պետք է վերանվանել Հայաստանի պատմություն, չէ՞ որ հայոց պատմությունը նաեւ սփյուռքի պատմությունն է։ «Դա մասնագիտական հարց է, պետք է կրթության նախարարին տաք, ես ծանոթ չեմ այդ թեմային: Առանձին հայ ժողովրդի պատմություն կա՞, թե՞ չկա` ես չգիտեմ, սխալ մարդու եք հարցնում»։

Իսկ սփյուռքում հայոց պատմությունն ի՞նչ դասագրքերով են դասավանդում։ «Տարբեր դպրոցներում՝ տարբեր․ մի մասը՝ Հայաստանում պատրաստված, մի մասը տեղում իրենք են պատրաստում»։

Ասաց նաեւ, որ պատմության նոր դասագրքերի վերաբերյալ սփյուռքից որեւէ բողոք չի լսել:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը