Մամուլ 2 տարի առաջ - 08:24 17-01-2024

Ագրարայինի ռեկտորի նոր թեկնածուն․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնը դեկտեմբերի 25-ից թափուր է: Այդ օրն ավարտվել է նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանի պաշտոնավարման 5-ամյա ժամկետը:

Մեր տեղեկություններով, ռեկտորի պաշտոնի հավակնորդներն են պրոռեկտորներ Հրաչյա Զաքոյանը, Արամ Հովհաննիսյանը եւ ԿԳՄՍ նախկին փոխնախարար Կարեն Թռչունյանը, սակայն իշխանությունները դիտարկում են գիտական աշխատանքների գծով նախկին պրոռեկտոր Դանիել Պետրոսյանի թեկնածությունը:

Առայժմ, սակայն, իշխանությունը կամուկացի մեջ է իր թեկնածուի մասով, հենց համոզվեն, որ նա իրենց «արժանի մուզիկանտ է», մրցույթը կհայտարարվի։