Ներքին Խոսք 2 տարի առաջ - 16:00 17-01-2024

ՔՊ-ականները ձգտում են բոլորին հավասարեցնել իրենց անվաստակ կարգավիճակին

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Հայաստանի խորհրդարանում երեկ քննարկվում էր «ՀՀ պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին» օրենքի փոփոխությունների նոր նախագիծը, որով առաջարկվում է չեղարկել ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի, ՀՀ վաստակավոր արտիստի և ՀՀ վաստակավոր նկարչի կոչումները։ Իշխող մեծամասնության ներկայացուցիչները պնդում են, որ աշխարհի ոչ մի երկրում կոչումների շնորհման նման համակարգ չկա, դա խորհրդային ժառանգություն է, մինչդեռ ընդդիմությունը դեմ էր իշխանության նախաձեռնությանը։

Օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծն ԱԺ այսօրվա նիստում ընդունվեց առաջին ընթերցմամբ՝ ստանալով 64 կողմ, 31 դեմ ձայներ: Արդարադատության նախարարությունից վստահեցնում են՝ պատվավոր կոչումների չեղարկումը չի նշանակում, որ պետությունը դադարելու է որևէ մեկին խրախուսել իր գործունեության համար, լինելու են ոլորտային մրցանակաբաշխություններ:

Oragir.News-ի հետ զրույցում հասարական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը նշեց, որ այս հարցը վաղուց էր քննարկվում։ «Հարցը դեռևս նախորդ տարվանից էր քննարկվում, հավանաբար ընթացակարգերն են հանգեցրել, որ ԱԺ-ում այն հիմա է քննարկվում։ Չեմ կարծում, որ դա հատուկ ինչ-որ բանով է պայմանավորված»,- ասաց նա՝ չհամաձայնելով առկա այն մտահոգություններին, որ իշխանությունները նման կերպ փորձում են հանրության ուշադրությունն ավելի լուրջ խնդիրներից շեղել։

Հարցին, թե ո՞րն է այս նախաձեռնության նպատակը՝ մեր զրուցակիցը պատասխանեց, որ իշխանությունների նպատակը բոլոր վաստակավոր մարդկանց վաստակն արժեզրկելը, նսեմացնելն ու ստորացնելն է, որպեսզի հասարակության մեջ չլինեն հեղինակավոր մարդիկ։

«Քանի որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները, պատգամավորները, որպես կանոն, անվաստակ մարդիկ են, ոչ մի վաստակ չունեն իրենց մասնագիտական բնագավառում, հարգանք չունեն լայն հասարակական շրջանակներում, ուստի իրենց համար շատ խորթ է, որ տարբեր ոլորտներում կարող են գտնվել վաստակ ու կոչում ունեցող մարդիկ և հիմա փորձում են արժեզրկել դրանք, բոլորին հավասարեցնել իրենց անվաստակ կարգավիճակին»,- նկատեց նա։

Էդգար Ղազարյանը միևնույն ժամանակ հայտնեց, որ ներկայումս կոչումներ ունեցող գործիչները դրանցից չեն զրկվելու, պահպանելու են իրենց կոչումները, պարզապես օրենքի փոփոխություններից հետո նոր գործիչներն այլևս չեն ստանա նման կոչումներ։

Հարցին, թե հնարավոր է արվեստի և մշակույթի բնագավառի ներկայացուցիչների գոնե հիմա իրենց բողոքի ձայնը բարձրացնեն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք լուռ էին Արցախի շուրջ կատարվող զարգացումների ժամանակ, մեր զրուցակիցը բացասական պատասխանեց։ «Ովքեր մինչև հիմա են ստացել կոչումներ, չեն զրկվելու դրանցից, ուստի չեմ կարծում, որ դժգոհություն կբարձրացնեն։ Եթե բարձրաձայնող լինեին, մինչև հիմա դա կանեին»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա