Ներքին 1 տարի առաջ - 09:22 07-06-2025

Սննդամթերքի անվտանգությունը յուրաքանչյուրի պատասխանատվությունն է. Տիգրան Պետրոսյան

ՍԱՏՄ ղեկավարի պարտականությունները կատարող Տիգրան Պետրոսյանը շնորհավորել է Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրվա կապակցությամբ։

«ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 2018թ. հունիսի 7-ը հռչակել է Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օր, որն այս տարի անցկացվում է «Սննդամթերքի անվտանգություն. գիտությունը գործողության մեջ» կարգախոսի ներքո:

Այս օրը նշելու նպատակն է լրացուցիչ անգամ բոլորիս ուշադրությունը հրավիրել ոլոտի խնդիրներին, բարձրացնել սննդամթերքի անվտանգության հարցերի վերաբերյալ հանրության իրազեկվածությունը, ցույց տալ, թե ինչպես կարելի է կանխել հիվանդությունները՝ իրականացնելով սննդային ծագման ռիսկերը հայտնաբերելու, կանխելու և կառավարելու անհրաժեշտ գործողություններ:

Սննդամթերքի անվտանգության պահպանումը բարդ գործընթաց է, որն ընդգրկում է «ֆերմայից պատառաքաղ» կամ «դաշտից սեղան» շղթան։ Այդ շղթայի բոլոր փուլերը՝ արտադրություն, վերամշակում, վաճառք թե հասարակական սննդի կազմակերպում, կարևորագույն դերակատարում ունի սննդամթերքի անվտանգության համակարգում:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի վերահսկողական գործառույթներն ուղղված են սպառողի՝ անվտանգ սնունդից օգտվելու իրավունքի պաշտպանությանը և մենք անելու ենք հնարավորը այդ գործառույթներն ամբողջությամբ իրացնելու համար:

Շատ կարևոր է, որ սննդի շղթայի օպերատորները սննդամթերքի անվտանգության պահպանումը համարեն իրենց թիվ մեկ անելիքը, իսկ սպառողները հետևեն սննդամթերքն օգտագործելու ու պատրաստելու պարզ կանոններին և լինեն պահանջատեր:

Հարգելի սպառողներ, մենք ակնկալում ենք ձեր ակտիվ աջակցությունը և հիշեցնում, որ սննդամթերքի անվտանգությունը յուրաքանչյուրի պատասխանատվությունն է»,- ասվում է ուղերձում։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է